copy image url
Ներքին 4 տարի առաջ - 18:29 16-10-2021

Վերջին մեկ օրում պատվաստվել է 16 722 քաղաքացի, ընդհանուր պատվաստված քաղաքացիների թիվը հասել է 583 745-ի. Անահիտ Ավանեսյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել է հանրապետությունում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը և պատվաստումային գործընթացը: Այս մասին հայտնում է վարչապետի աշխատակազմը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ վերջին օրվա ընթացքում հանրապետությունում իրականացվել է 19 հազար 360 թեստավորում, որից հաստատվել է հիվանդացության 1863 դեպք: Նախարարի խոսքով՝ հոկտեմբերի 1-ից կիրառվող կանոնների արդյունքում քաղաքացիների թեստավորման տեմպերը կտրուկ աճել են, ինչի արդյունքում աճել է նաև դրական պատասխանների թիվը: Սա նրա խոսքով, նպաստում է նաև վարակի վաղ հայտնաբերմանն ու հետագա տարածման կանխարգելմանը: Նախարարի տեղեկացմամբ, հանրապետությունում կորոնավիրուսի բուժման նպատակով ծավալվել է 22 բժշկական կենտրոն, առաջիկա օրերին մահճակալների թիվը կավելացվի ևս 350-ով՝ հասնելով 2877-ի:

Երևանի, Սևանի և Հրազդանի մի քանի ԲԿ-ներում երկուշաբթի օրվանից կառանձնացվեն կորոնավիրուսի բուժման նոր բաժանմունքներ: Ներկայումս ԲԿ-ների ստացիոնար բաժանմունքներում զբաղված է 2019 մահճակալ, ևս 382 մահճակալ զբաղված է վերակենդանացման բաժանմունքներում: Նշվել է, որ ծանր վիճակում է գտնվում 930, ծայրահեղ ծանր վիճակում՝ 222 մարդ, ևս 89 պացիենտ միացված է թոքերի օդափոխման սարքավորումներին:

Անդրադառնալով պատվաստումների գործընթացին՝ նախարարը նշել է, որ վերջին մեկ օրում պատվաստվել է 16 հազար 722 քաղաքացի, ընդհանուր պատվաստված քաղաքացիների թիվը հասել է 583 հազար 745-ի:

Ծավալվել է մտքերի փոխանակություն կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հակահամաճարակային կանոնները պահպանելու և պատվաստման գործընթացը խթանելու անելիքների շուրջ: Անդրադարձ է կատարվել ԱՆ կողմից հաստատված՝ 2021թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած հրամանի արդյունքներին, համաձայն որի՝ տնտեսական գործունեություն իրականացնողները պետք է իրենց աշխատակիցներից պահանջեն պատվաստման սերտիֆիկատ կամ 14 օրը մեկ անգամ ՊՇՌ թեստավորման բացասական արդյունք:

Քննարկվել են կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող միջոցառումների հետևողական իրականացմանն ու դրանց արդյունավետության ապահովմանը վերաբերող մի շարք հարցեր: Այդ համատեքստում կարևորվել է պատվաստման գործընթացի տեմպերի, ենթակառուցվածքային հզորությունների շարունակական ավելացումը, հատկապես փակ տարածքներում դիմակների կրման գործընթացի ուղղությամբ խիստ վերահսկողության ապահովումը:

Վարչապետը պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է ակտիվորեն շարունակել հակահամաճարակային կանոնների խախտումների դեմ պայքարը, նոր թափ հաղորդել պատվաստումների գործընթացի խթանմանը՝ համաճարակային իրավիճակը կառավարելի շրջանակում պահելու և հանրային առողջապահական պատասխանատվություն ապահովելու նպատակով: Այս համատեքստում կարևորվել է հանրային լայն իրազեկումը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի