copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:29 16-10-2021

Գերմանիան և Թուրքիան պայմանավորվել են շարունակել բանակցությունները «Թալիբան»-ի ներկայացուցիչների հետ. Մերկել

Գերմանիան և Թուրքիան կարծիքներ են փոխանակել «Թալիբան» արմատական ​​շարժման ներկայացուցիչների հետ իրենց պատվիրակությունների բանակցությունների վերաբերյալ և պայմանավորվել շարունակել այդ ուղղությամբ ջանքերը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ, որը հեռարձակվել է N-tv հեռուստաալիքով: Ինչպես և սպասվում էր, սա նրա հրաժեշտի այցն է Թուրքիա՝ որպես կանցլեր:

«Մենք, իհարկե, քննարկել ենք Աֆղանստանում իրավիճակը: Որպեսզի Աֆղանստանի բնակիչները չդառնան մաքսանենգների և փոխադրողների զոհ, մենք պետք է ապահովենք հումանիտար օգնության տրամադրումը»,- ասել է Մերկելը: «Մենք մտքեր փոխանակեցինք «Թալիբան»-ի հետ բանակցությունների վերաբերյալ և, հնարավոր է, կշարունակենք դա անել Աֆղանստանի հարցով մեր հանձնակատարների միջոցով»,- ասել է նա:

Կանցլերը կոչ է արել աջակցել ՄԱԿ-ի կազմակերպություններին մարդասիրական օգնության տրամադրման հարցում, «որպեսզի գալիք ձմեռը Աֆղանստանի համար չվերածվի աղետի»:

Ամենից շատ դիտված

21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
18:00 Վեհափառին կհամարեն անպարտ, եթե նա դուրս գա խաղից
11:30 Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Աժ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
20:18 Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ
23:30 Անվերապահ աջակցությունս եմ հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն․ Նինա Կարապետյանց