copy image url
Ավելին 4 տարի առաջ - 20:48 14-10-2021

Reddit-ի օգտատերը հայտնի շեֆ-խոհարարի ռեստորանում ընթրիքի 37000 ֆունտ ստերլինգի հաշիվ է հրապարակել

Վերջերս Լոնդոնի Նայթսբրիջ թաղամասում բացված Nusr-Et Steakhouse ռեստորանում ընթրիքը 4 ընկերների համար արժեցել է 37,000 ֆունտ ստերլինգ: Այս մասին հաղորդում է Evening Standard-ը։

Reddit-ի օգտատերը տեղադրել է հնգանիշ թվով կտրոնը: Հետագայում մոդերատորները հեռացրել են նկարը, սակայն այն հասցրել է գրավել օգտատերերի ուշադրությունը:

Գումարի աննշան մասն է ծախսվել սննդի վրա. թուրք խոհարար Նուսրեթ Գյոկչեի ռեստորանի հյուրերը սննդի վրա ծախսել են 1,536 ֆունտ ստերլինգ: Եվս 4829 ֆունտ ստերլինգ նրանցից գանձվել է սպասարկման համար: Մնացածը ծախսվել է ալկոհոլի և զովացուցիչ ըմպելիքների վրա, մասնավորապես`2006 թ. Dom Pérignon Rosé- ի երկու շիշ և 1996 թ. Petrus Bordeaux merlot- ի վրա:

Ամենաթանկ ուտեստը Tomahawk սթեյքն էր ՝ սուսալ ոսկիով․ այն արժեր 850 ֆունտ: Եվս 600 ֆունտ ստերլինգ ծախսվել է ֆիրմային փախլավայի 20 չափաբաժնի վրա:

Reddit-ի օգտատերերը մեկնաբանություններում իրենց դժգոհությունն են արտահայտել հրապարակման և ռեստորանի գների նկատմամբ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից