copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:52 14-10-2021

Բեյրութում բողոքի ակցիայի ժամանակ զոհվել է 6 մարդ

Բեյրութում վեց մարդ է զոհվել բողոքի ակցիայի ժամանակ: Այս մասին հաղորդում է լիբանանյան Al Hadath հեռուստաալիքը: Բողոքի ակցիայի մոտ 60 մասնակից տուժել է:

Հաղորդվում է, որ ցուցարարների ուղղությամբ կրակ են բացել Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնում՝ դեպի Արդարադատության պալատ երթի ժամանակ: Տարածքը ներկայումս շրջափակված է, զինվորականները տեխնիկա են կենտրոնացնում դեպքի վայրում: Հրաձիգները հետախուզման մեջ են:

Ակցիային մասնակցել են շիա կուսակցությունների կողմնակիցները: Նրանք պահանջում են հետաքննությունից հեռացնել անցյալ տարի Բեյրութի նավահանգստում երեք հազար տոննա սելիտրայի պայթյունի վերաբերյալ գործը վարող դատավորին: Այդ ժամանակ զոհվել էր 220 մարդ, ավելի քան 6,5 հազարը՝ վիրավորվել:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել