copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:18 14-10-2021

Նոր հրահանգ ոստիկանությանը

Ոստիկանության մեր աղբյուրները հայտնում են, որ ղեկավարության կողմից նոր հրահանգ է իջեցվել ստորաբաժանումներին՝ այսուհետ «ավելի խոստ» լինել և այդ հրահանգը վերաբերում է ոստիկանության իրականացրած ցանկացած օպերացիայի։ Մասնավորապես մեր աղբյուրն ասաց, որ իշխանությունները ցանկանում են կանխել քաղաքական «թեժ աշնան» որևէ հնարավոր սցենար։ Երեկ, օրինակ, Ազատության հրապարակից ուժով հեռացրել են Ազգային ժողովրդավարական բևեռի իրազեկողներին, վերջիններս հայտարարել էին փողոցային պայքար սկսելու մասին, և պարբերաբար երթեր ու հանրահավաքներ են անում, նման հայտարարությամբ էր հանդես եկել նաև «Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ խոսնակ Իշխան Սաղաթելյանը։ Այսուհետ ոստիկանությունը կոպիտ միջամտությամբ կցրի նաև ապաքաղաքական ցույցերը, իշխանությունները վտանգ են տեսնում, որ դրանք կարող են շատ արագ դառնալ քաղաքական, և երկրում բողոքի զանգվածային ցույցերի մեծ ալիք կսկսվի։

Ամենից շատ դիտված

19:37 Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը
09:00 Ինչո՞ւ է կառավարությունը վճարում Լևոն Քոչարյանի տան անվտանգության համար
17:37 Արեց հնարավորն ու անհնարը. Լիանա Վանոյանի շնորհակալությունը ջրասուզակ Վահե Մելքոնյանին
19:00 Պապ թագավորը չէ խնդիրը, այլ Ամիրյանը․ դա Ադրբեջանը չէր կարող ընդունել
12:25 Ավազի տակից բալիկին հանեցի. գնացել էին հաց ուտելու. ջրասուզակը հուզվեց՝ քույրերին որոնելու ու գտնելու մասին պատմելիս
20:30 Ոսկեգույն պատրանք. Պապոյանը հաշվում է բեռնատարները, գյուղացին՝ իր կորուստները
22:44 Ռոտենբերգի փաստաբանը պնդում է՝ Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ
09:32 Բենզինի պակասը չի ազդի պատերազմի վրա, շարունակում ենք պայքարը. Պուտին
19:44 Երևանում կորած չինացի աղջկան գտել են
22:37 Ռուսական բենզինի հնարավոր արգելքը. ինչպես կդիմակայի Հայաստանը նոր փորձությանը