copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:08 14-10-2021

Պենտագոնը Ուզբեկստանի հետ կքննարկի ռազմակայանների օգտագործման հարցը. Politico

Պենտագոնի ներկայացուցիչները հոկտեմբերին Ուզբեկստանում կքննարկեն ԱՄՆ-ի հակաահաբեկչական ուժերի տեղակայման հնարավորությունը: Այս մասին գրում է Politico պարբերականը՝ հղում անելով ԱՄՆ պաշտպանության նախարարության ծրագրերին ծանոթ Կոնգրեսի աղբյուրներին:

«Օրակարգում գլխավորը լինելու է հակաահաբեկչական ուժերի տեղակայման հնարավորությունը»,- ասվում է հաղորդագրությունում:

Աղբյուրները նշում են, որ նման պայմանավորվածությունը ամերիկացի զինվորականներին թույլ կտա ավելի լավ դիտարկել և հարվածներ հասցնել Աֆղանստանում գտնվող թիրախներին:

Ավելի վաղ, սեպտեմբերի վերջին, Politico-ն հաղորդել էր, որ ԱՄՆ-ը բանակցություններ է վարում Աֆղանստանին սահմանակից երկրների հետ՝ Աֆղանստանում հակաահաբեկչական գործողությունների համար ռազմական օբյեկտները, այդ թվում՝ տարածաշրջանի ռուսական բազաներն օգտագործելու վերաբերյալ:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը