copy image url
Ներքին 4 տարի առաջ - 18:07 13-10-2021

Վաղաժամկետ դադարեցվել են ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի լիազորությունները

Հիմք ընդունելով՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի ս․թ․ հուլիսի 14-ի՝ աշխատանքից ազատվելու մասին անձնական դիմումը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վ․ Դումանյանի հրամանով՝ ս․թ․ հոկտեմբերի 14-ից վաղաժամկետ դադարեցվել են Ա․ Թարվերդյանի լիազորությունները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պահպանության Ծառայությունը։

«Հարգելի գործընկերներ, վաղվանից դադարեցվում են իմ՝ որպես «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի լիազորությունները։ 2017 թ․ բոլորս հանդիպեցինք, երբ որպես ղեկավարի՝ նախկին նախարար Արմեն Ամիրյանը ինձ ներկայացրեց կոլեկտիվին։ Այսօր էլ հանդիպում ենք գրեթե նույն ձևաչափով», -աշխատանքային գործընկերների հետ հրաժեշտի հանդիպմանն ասել է ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը՝ շնորհակալություն հայտնելով գործակցության արդյունավետ չորս տարիների համար։

«Արա Թարվերդյանին ճանաչում եմ 2017թ․, երբ ես Հայաստանի Զբոսաշրջության հիմնադրամի տնօրենն էի, մենք շատ սերտ համագործակցում էինք։ Թարվերդյանին ճանաչել եմ որպես իր գործի հանդեպ պատասխանատու, պրոֆեսիոնալ կառավարիչ։ Պատկերացնելով այս կառույցի ռազմավարական նշանակությունը, պատկերացնում եմ նաև, թե անցած տարիների ընթացքում ինչ մտավոր ներուժ է դրվել այս գործն առաջ տանելու համար։ Վստահ եմ, որ Թարվերդյանի կենսագրությունը չի սկսվել այս պաշտոնավարմամբ և չի ավարտվում պաշտոնավարման դադարեցմամբ։

Ուզում եմ ԿԳՄՍ նախարարության անունից շնորհակալություն հայտնել այս տարիների աշխատանքի համար, որովհետև գրանցվել են լուրջ ձեռբբերումներ, արդյունքներ և մաղթել՝ հաջողություններ հետագա գործունեության ընթացքում», -իր խոսքում մասնավորապես ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։ Ա․ Թարվերդյանը ևս շնորհակալություն է հայտնել նախարարության գործընկերներին, ում հետ աշխատել է իր պաշտոնավարման ընթացքում։

Կազմակերպության ղեկավարն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել ՊՈԱԿ-ի անձնակազմին՝ արգելոց-թանգարանների, մարզային ծառայությունների և վարչական շենքի գործընկերներին, ովքեր իր բնորոշմամբ՝ իրենց գործի նվիրյալներն են։ «Կազմակերպության գործունեությունն անխափան է համավարակի, 44 օրյա պատերազմի ընթացքում։ Վստահ եմ, որ այդպես կլինի նաև ցանկացած իրավիճակում», — իր խոսքը եզրափակել է Արա Թարվերդյանը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է