copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:31 13-10-2021

«Ռոսպոտրեբնադզոր»-ը ուժեղացրել է վերահսկողությունը Վրաստանից ներկրվող պնդուկի շրջանառության նկատմամբ

«Ռոսպոտրեբնադզոր»-ը հայտնել է, որ ուժեղացրել է վերահսկողությունը Վրաստանից ներկրվող պնդուկի շրջանառության նկատմամբ, ինչպես նաև պարենային և ոչ պարենային մթերքների, որոնք պարունակում են վտանգավոր նյութեր և միացություններ՝ Թուրքիայից կիտրոնների, Եգիպտոսից նարինջների և հնդկական ցորենի:

Ռուսական գերատեսչությունը հայտնում է, որ որոշումն ընդունել են՝ հիմնվելով Պարենի անվտանգության մասին եվրոպական ահազանգման համակարգի (RASFF) և Վտանգավոր մթերքների մասին արագ ահազանգման եվրոպական համակարգի (RAPEX) տվյալների վրա:

RASFF-ի կայքում իսկապես նշվում է, որ Վրաստանից պնդուկի միջուկների խմբաքանակները մերժվել են ԵՄ մի շարք երկրների՝ Լեհաստանի, Բուլղարիայի և Իտալիայի մաքսակետերում: Պատճառը դրանցում հայտնաբերված աֆլատոքսիններն են, որոնք կարող են վնասել մարդու առողջությունը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին