copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:42 11-10-2021

Հայտնաբերվել է չղջիկներից մարդուն կորոնավիրուսի փոխանցման ուղին․ WP

Չղջիկների՝ բնակչության մեջ լայն տարածում գտած կորոնավիրուսը կարող էր մարդկանց փոխանցվել վայրի կենդանիների միջոցով, որոնք պահվում էին Չինաստանի որոշ նահանգների տնտեսություններում: Այդ մասին հայտնում է Washington Post թերթը:

Հրատարակության լրագրողը պարզել է, որ 2019 թվականի վերջին Հուբեյ նահանգում վարակի փոխանցման համար պիտանի պայմաններ են ստեղծվել: Մարզի արևմտյան մասում՝ Էնշի պրեֆեկտուրայում, կա կարստային քարանձավների համակարգ, որտեղ ապրում են Rhinolophus affinis տեսակի չղջիկները՝ կորոնավիրուսի կրողներ, որը 96%-ով համընկնում է SARS-CoV-2-ի հետ:

Հոդվածում ասվում է, որ Էնշիի բնակիչները վայրի կենդանիներ են բուծում՝ վաճառքի հանելով, և բազմաթիվ ֆերմաներ քարանձավների մուտքերի մոտ են: Այս վայրերում ապրող կենդանիները մտել են չինական քաղաքների շուկաներ, այդ թվում՝ Վուհան, որտեղ 2020-ի սկզբին տեղի է ունեցել COVID-19-ի բռնկում:

WP-ն եզրափակել է, որ Էնշի ֆերմերային կենդանիները կարող էին միջնորդ դառնալ չղջիկների և մարդկանց միջև:

Ավելի վաղ Bioscience Resource Project ամերիկյան կազմակերպության գործադիր տնօրեն Ջոնաթան Լաթհեմը հայտարարել էր, որ կորոնավիրուսը կարող էր ծագել չինացի հանքափորի մարմնում 2012 թ.։

Ամենից շատ դիտված

19:37 Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը
09:00 Ինչո՞ւ է կառավարությունը վճարում Լևոն Քոչարյանի տան անվտանգության համար
17:37 Արեց հնարավորն ու անհնարը. Լիանա Վանոյանի շնորհակալությունը ջրասուզակ Վահե Մելքոնյանին
19:00 Պապ թագավորը չէ խնդիրը, այլ Ամիրյանը․ դա Ադրբեջանը չէր կարող ընդունել
12:25 Ավազի տակից բալիկին հանեցի. գնացել էին հաց ուտելու. ջրասուզակը հուզվեց՝ քույրերին որոնելու ու գտնելու մասին պատմելիս
20:30 Ոսկեգույն պատրանք. Պապոյանը հաշվում է բեռնատարները, գյուղացին՝ իր կորուստները
09:32 Բենզինի պակասը չի ազդի պատերազմի վրա, շարունակում ենք պայքարը. Պուտին
22:44 Ռոտենբերգի փաստաբանը պնդում է՝ Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ
19:44 Երևանում կորած չինացի աղջկան գտել են
15:12 Միհրան Ծառուկյանի ու Արփի Գաբրիելյանի որդին ավարտել է ԱՄՆ-ի մանկապարտեզը