copy image url
Ներքին 4 տարի առաջ - 15:12 11-10-2021

Սպարտակ Ղուկասյանը թաքնվում է վարույթն իրականացնող մարմնից

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, այս պահին թաքնվում է վարույթն իրականացնող մարմնից: Այս մասին հոկտեմբերի 11-ին Գյումրիում կայացած ասուլիսի ժամանակ նշեց Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ նա մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով։ «ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի բողոքը բեկանելուց ու Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելուց հետո Սպարտակ Ղուկասյանին հայտնաբերել հնարավոր չի եղել: Ներկայում նա թաքնվում է վարույթ իրականացնող մարմնից: Միջոցներ են ձեռնարկում նրա գտնվելու վայրը պարզելու և վարույթ իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ»,- նշեց Գուրգեն Գրիգորյանը՝ հստակեցնելով, որ ըստ իրենց ունեցած տեղեկությունների, վերջինս գտնվում է ՀՀ տարածքում:
Սպարտակ Ղուկասյանին ձերբակալել էին ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետին սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով, սակայն Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն ազատ էր արձակել՝ չբավարարելով Շիրակի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի՝ նրան երկամսյա կալանքի վերցնելու միջնորդությունը։ Դատախազությունը, սակայն, բողոքարկել էր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի այս որոշումը։ ՀՀ վերաքննիչ դատարանը սեպտեմբերի 15-ին բավարարել էր դատախազության բողոքը, բեկանել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը և քրեական գործով մեղադրյալ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը:

Կալանավորման որոշումից անմիջապես հետո Սպարտակ Ղուկասյանը դիմել է փախուստի, ոստիկանությունը նրա նկատմամբ հետախուզում է հայտարարել։

Ամենից շատ դիտված

19:37 Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը
09:00 Ինչո՞ւ է կառավարությունը վճարում Լևոն Քոչարյանի տան անվտանգության համար
17:37 Արեց հնարավորն ու անհնարը. Լիանա Վանոյանի շնորհակալությունը ջրասուզակ Վահե Մելքոնյանին
19:00 Պապ թագավորը չէ խնդիրը, այլ Ամիրյանը․ դա Ադրբեջանը չէր կարող ընդունել
12:25 Ավազի տակից բալիկին հանեցի. գնացել էին հաց ուտելու. ջրասուզակը հուզվեց՝ քույրերին որոնելու ու գտնելու մասին պատմելիս
20:30 Ոսկեգույն պատրանք. Պապոյանը հաշվում է բեռնատարները, գյուղացին՝ իր կորուստները
09:32 Բենզինի պակասը չի ազդի պատերազմի վրա, շարունակում ենք պայքարը. Պուտին
22:44 Ռոտենբերգի փաստաբանը պնդում է՝ Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ
19:44 Երևանում կորած չինացի աղջկան գտել են
15:12 Միհրան Ծառուկյանի ու Արփի Գաբրիելյանի որդին ավարտել է ԱՄՆ-ի մանկապարտեզը