copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:58 11-10-2021

Հազարավոր լեհեր են մասնակցել Լեհաստանի՝ ԵՄ կազմում մնալու համար անցկացվող ակցիաներին

Լեհաստանում հազարավոր մարդիկ հոկտեմբերի 10-ի երեկոյան բողոքի ցույց են անցկացրել ընդդեմ Եվրամիության օրենսդրության նկատմամբ Լեհաստանի սահմանադրության գերակայության վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման: Ինչպես հաղորդում է Deutsche Welle-ն, Վարշավայում ցուցարարները հավաքվել են Ամրոցի հրապարակում՝ «Մենք մնում ենք», «Մենք Եվրոպա ենք» կարգախոսներով:

Նմանատիպ ակցիաներ են տեղի ունեցել Գդանսկում, Պոզնանում, Շչեցինում, Կրակովում և այլ քաղաքներում:

Լեհաստանի Սահմանադրական դատարանը վերջերս որոշում կայացրեց, որ լեհական օրենսդրությունը գերակայություն ունի ԵՄ օրենսդրության նկատմամբ: Դատավորները նշեցին, որ ԵՄ օրենքների որոշ դրույթներ հակասում են Լեհաստանի Սահմանադրությանը:

ԵՄ խորհրդի նախկին նախագահ, Լեհաստանի նախկին վարչապետ և լեհական ընդդիմության առաջնորդ Դոնալդ Տուսկը բողոքի ակցիաների կոչ է արել: «Մենք պետք է փրկենք Լեհաստանը, ոչ ոք դա չի անի մեր փոխարեն»,- գրել է նա Twitter-ում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ