copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:42 11-10-2021

Սերբիայի բանակն ու ոստիկանությունը Ռուսաստանից նորագույն սպառազինություն կստանա

Գործող պայմանագրերի համաձայն Սերբիայի բանակն ու ոստիկանությունը Ռուսաստանի Դաշնությունից նորագույն սարքավորումներ և սպառազինություն կստանա, հայտարարել է երկրի ԱԳՆ ղեկավար Ալեքսանդր Վուլինը, նրա խոսքը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես հիմա չեմ խոսի մանրամասների մասին: Բայց բանակը և ոստիկանությունը, Ռուսաստանի Դաշնության հետ նախկինում կնքված համաձայնագրերի և պայմանագրերի հիման վրա, կդառնան զգալիորեն ավելի ուժեղ, քան մենք նախկինում էինք: Ինքներդ էլ գիտեք, որ այդ մասին չենք կարող խոսել, քանի դեռ դա տեղի չի ունեցել: Բայց անկասկած, մեր բանակն ու ոստիկանությունը, ի թիվս այլ բաների, ձեռք են բերելու Ռուսաստանի Դաշնության արտադրության ամենաժամանակակից տեխնոլոգիաներ»,- ասել է նախարարը:

Սեպտեմբերի 21-ին իրավիճակը սրվել է Սերբիայի և Կոսովոյի սահմանին: Կոսովոյի հատուկ ջոկատայինները գրավել են Կենտրոնական Սերբիայի հետ վարչական գծի անցումները, ինչը վրդովմունք է առաջացրել տեղի բնակչության շրջանում, որոնք սահմանի մոտ բողոքի ցույցեր են կազմակերպել: Դրանից հետո Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարեց, որ բանակը կմիջամտի Կոսովոյում սերբ բնակչության վրա հարձակումների և ՆԱՏՕ-ի անգործության դեպքում:

Ամենից շատ դիտված

12:08 Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
09:03 Ելակի դարաշրջանի ավարտը. կիսավերարկուներ` ընտրյալներին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
22:24 Գյումրիի Չարենցի փողոցը միշտ «մառախլապատ» է․ քանդված ճանապարհի փոշին անսպառ է ու անվերջ
23:20 Գյումրիի Անի թաղամասում փողոցաշինությունը 5 տարի է` ձգձվում է. 37 փողոց կմնա փոսալցման հույսին
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
13:46 Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին․ Լիլիթ Գալստյան

Ձեզ գուցե հետաքրքրի