copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:42 11-10-2021

Ավստրիան նոր կանցլեր ունի

Ավստրիայի նոր դաշնային կանցլեր է ընտրվել երկրի ներկայիս արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը: Նա պաշտոնը կստանձնի հոկտեմբերի 11-ին, հաղորդում է RSI հեռուստաալիքը՝ Ավստրիայի նախագահի գրասենյակին հղումով:

Նշվում է, որ Շալենբերգը նախօրեին դեմ առ դեմ հանդիպում է ունեցել դաշնային նախագահ Վան դեր Բելենի հետ: Մինչ այդ, արտգործնախարարը զրուցել է փոխկանցլեր Վերներ Կոգլերի հետ, որն իր աջակցությունն է հայտնել նրան:

Ալեքսանդր Շալենբերգը ծնվել է 1959թ.-ին, Շվեյցարիայում, դիվանագետների ընտանիքում: 1997թ.-ին աշխատանքի է անցել Ավստրիայի արտաքին գործերի նախարարությունում: Գերատեսչությունը ղեկավարել է 2019թ.-ի հունիսից: Նա նաև առանցքային պաշտոններ է զբաղեցրել 2019թ.-ին նախկին կանցլեր Սեբաստիան Կուրցի վերընտրվելու ժամանակ կազմավորված ժամանակավոր կառավարությունում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Սեբաստիան Կուրցը հայտարարեց, որ լքում է Ավստրիայի կանցլերի պաշտոնը: Նա այս որոշումը կայացրել է կոռուպցիոն սկանդալի ֆոնին:

Ամենից շատ դիտված

12:08 Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
09:03 Ելակի դարաշրջանի ավարտը. կիսավերարկուներ` ընտրյալներին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
22:24 Գյումրիի Չարենցի փողոցը միշտ «մառախլապատ» է․ քանդված ճանապարհի փոշին անսպառ է ու անվերջ
23:20 Գյումրիի Անի թաղամասում փողոցաշինությունը 5 տարի է` ձգձվում է. 37 փողոց կմնա փոսալցման հույսին
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
13:46 Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին․ Լիլիթ Գալստյան