copy image url
Ավելին 4 տարի առաջ - 11:38 10-10-2021

Սխալմամբ 37 տարի բանտում անցկացրած ամերիկացին դատի է տվել գործի մասնակիցներին

56-ամյա Ռոբերտ Դյուբուազը, որը 37 տարի անցկացրել է ամերիկյան բանտում՝ իր չկատարած հանցագործությունների համար, դատի է տվել այս քրեական գործով զբաղվողներին: Այդ մասին հայտնում է Tampa Bay Times թերթը:

Դյուբուազը դատապարտվել է 1983 թվականին՝ Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքում աղջկա բռնաբարության և սպանության համար: Հետաքննության հիմնական փաստարկը Դյուբուազի ատամների գիպսի համընկնումն էր զոհի այտի կծած նշանի հետ:

1980-ականների կեսերին ամերիկացուն մահվան փոխարեն դատապարտել էին ցմահ ազատազրկման: Բայց 2020-ին հայտնաբերվել են ԴՆԹ-ի նմուշներ, որոնք ապացուցել են, որ Դյուբուազը ներգրավված չէ հանցագործության մեջ: Նա ազատ է արձակվել անցած օգոստոսին:

Ամերիկացին դատի է տվել երեք նախկին հետախույզների, ոստիկանության նախկին սերժանտի և դատական ​​ատամնաբույժի: Դյուբուազը կարծում է, որ իրենք դավադրություն են սարքել՝ իր դեմ ապացույցներ հորինելու համար:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի