copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:48 08-10-2021

ԿԽՄԿ-ն սկսում է Ստեփանակերտում անչափահաս ունեցող ընտանիքների գրանցման 2-րդ փուլը

Ստեփանակերտի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել ի գիտություն ներկայումս Ստեփանակերտում տեղակայված ընտանիքների, որոնք տեղահանվել են 2020-ի աշնանը ռազմական գործողությունների արդյունքում:

«ԿԽՄԿ-ի առաքելությունը Լեռնային Ղարաբաղում սկսում է Ստեփանակերտում տեղակայված 0-17 տարեկան երեխաներ ունեցող ներքին տեղահանված ընտանիքների գրանցման 2-րդ փուլը:

Գրանցվելու նպատակով ԿԽՄԿ գրասենյակ կարող են մոտենալ այն ընտանիքները, որոնց բնակության վայրը Լեռնային Ղարաբաղն էր սկսած ս․թ․ հուլիսի 1-ից, կամ նրանք, ովքեր լինելով Լեռնային Ղարաբաղի տարածքում մինչ նշված ամսաթիվը, 1-ին փուլի մասին իրազեկված չեն եղել:

Ի գիտություն այն ընտանիքների, ովքեր ս․թ․ օգոստոս ամսում արդեն իսկ ստացել են աջակցություն երեխաների համար, հավելյալ գրանցման կարիք չունեն, բացառությամբ նորածին երեխաների՝ ծնված ս․թ․ հուլիսի 1-ից հետո:
‼️Գրանցումը տեղի կունենա հոկտեմբերի 25-ից 29-ը ներառյալ, ժամը 9:00-ից մինչ 18:00, ԿԽՄԿ գրասենյակում, բացառությամբ շաբաթ և կիրակի օրերի:
Հասցե՝ Ս. Դավիթ 69:

Երեխաների ծնողներից մեկը պետք է ներկայանա գրանցման վայր երեխաների ծննդյան վկայականների բնօրինակներով, ծնողների անձնագրերով և ծնողներից մեկին պատկանող գործող բանկային հաշվերահամարով:

Գրանցված ընտանիքները սպասվող աջակցության հետագա մանրամասների մասին կիրազեկվեն անմիջապես ԿԽՄԿ պատասխանատու անձնակազմի կողմից տեղում:

Հավելյալ տեղեկության համար զանգահարել 097-26-11-13 թեժ գծին:

Ծանուցում՝ ԿԽՄԿ-ն իրեն իրավունք է վերապահում ստուգել տրամադրված տեղեկատվությունը և բացառել այն ընտանքիներին, որոնց ներկայիս բնակության վայրը Լեռնային Ղարաբաղից դուրս է»,- ասված է հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված

19:00 Գազը կարող է դառնալ 600 դոլար, և կասեն՝ դա ինքնիշխանության գինն է. Զոհրաբյան
09:00 Մինչ մեզ Եվրոպա են «տանում», Սանոսյանի եղբայրը ՌԴ անձնագրով միլիոններ է դիզում
15:35 Մի փեսան՝ քաղաքապետի տեղակալ, մյուսը՝ տնօրեն, խնամին՝ բաժնի պետ. Գյումրիի «ներքին կապերը»
12:26 Աշխարհում 500 մարդ սառեցվել է՝ ապագայում վերակենդանանալու ակնկալիքով
11:22 Պարզվել է Արտենիում Ford Transit-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը
10:56 Արգենտինայում տեղադրվել է Լիոնել Մեսսիի 26 մետրանոց հուշարձանը
20:55 Քաղաքացին թանկարժեք մեքենան կայանել է «Զվարթնոց»-ում. վերադառնալով՝ այն հայտնաբերել է վնասված
20:24 Իշխան Սաղաթելյանի կինը հարցաքննության է հրավիրվել
13:52 Վարժանքների ժամանակ վնասվածք ստացած զինծառայողը վիրահատվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում
20:37 Բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված բեռնատարը․ վերջինը կողաշրջվել է. կան վիրավորներ