Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:54 07-10-2021

Դուբայի էմիրը դատավարության ժամանակ կոտրել է նախկին կնոջ հեռախոսը

ԱՄԷ-ի վարչապետ և Դուբայի կառավարիչ շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ ալ-Մաքթումը կարգադրել է Pegasus լրտեսական ծրագրի միջոցով գաղտնալսել իր վեցերորդ կնոջ՝ արքայադուստր Հայա բին ալ-Հուսեյնի հեռախոսը, հաղորդում է Metro-ն:

Լոնդոնի գերագույն դատարանը պարզել է, որ շեյխի մարդիկ կոտրել են նրա նախկին կնոջ և նրա փաստաբանների հեռախոսները՝ երկու երեխաների խնամակալության հարցով դատավարության ժամանակ: Դա հնարավորություն է տվել գաղտնալսել արքայադստեր հեռախոսազանգերը, կարդալ նրա հաղորդագրություններն ու էլփոստի նամակները, օգտագործել տեսախցիկն ու խոսափողը, ինչպես նաև գողանալ գաղտնաբառեր և լուսանկարներ:

Նախկին կնոջ փաստաբան Չարլզ Գիքին դատարանին ասել է, որ դա արքայադստեր վրա շատ ծանր ազդեցություն է թողել: Հայան կարծում է, որ հաքրային հարձակում է եղել, և դրա պատճառով նրան թվում է, որ իրեն հետապնդում են:

Շեյխ Մոհամմեդը հերքում է բոլոր մեղադրանքները: «Որպես կառավարության ղեկավար, որը ներգրավված է մասնավոր ընտանեկան դատավարություններում, ինձ հարերի չէ նման զգայուն հարցերի վերաբերյալ անձամբ կամ իմ խորհրդականների միջոցով ապացույցներ ներկայացնել օտարերկրյա դատարան»,- ասել է նա:

Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի