copy image url
Ներքին 4 տարի առաջ - 21:07 06-10-2021

Նիկոլը մինչև Շուշին չհանձներ, պատերազմը չէր ավարտելու. Զաքարյան

«ԱԺ-ում, պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին ի պատասխան, Նիկոլը հերթական անգամ, անամոթաբար ստելով ասաց, որ Շուշիում ոչ մի բնակելի շենք իբրև չի կառուցվել՝ փորձելով սվաղել Լիտվայում արած իր հայտարարություն: Չնայծ, որ հարցադրման մեջ պատգամավոր Աբրահամյանը, որպես օրինակ՝ թվարկեց Շուշիում կառուցված տարբեր շինություններ, որոնք դարձել էին Շուշի քաղաքի այցեքարտը»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

»Իսկ ի՞նչ է արել կապիտուլյանտ Նիկոլը Շուշիի համար 2018-20 թթ. Ճիշտ ՝ պարել է Շուշիում, լավ հաց է կերել, այնուհետև ալիևեներին հրավիրել է մուղամ լսելու և կազմակերպված ձևով քաղաքը հանձնել է թուրքերին: Մոտավորապես այնպես, ինչպես դավաճանությամբ հայտնի դարձած մելիք Շահնազար 2-րդը, 1750-ականներին, բերդաքաղաքը հանձնեց վաչկատուն ցեղի առաջնորդ Փանահ Ալի խանին: Իսկ Փանահ խանը հիմնավորվելով Շուշիում, Վարանդայի մելիք Շահնազարին դարձրեց իր կատարածուն, այնպես ինչպես հիմա ալիևները՝ փաշինյաններին դարձրել են իրենց կատարածուն:

Շուշիի հանձնման հարցում ևս Նիկոլը շարունակելու է փախնել պատասխանատվությունից: Նույնիսկ եթե Շուշիում բնակվեր ամբողջ Արցախը և կառուցված լինեին բազմաթիվ բազմաբնակարան երկնաքերներ, միևնույն է Նիկոլը մինչև Շուշին չհանձներ, պատերազմը չէր ավարտելու: Դա իր մինիմումի ծրագիրն էր: Իսկ ծրագիր մաքսիմումը, այսինքն Հայաստանը ծնկաչոք դարձնելն ու թուրքերի ազդեցությունը մեծացնելը՝ Նիկոլն իրականացնում է հիմա, 2021թ. հունիսի 20-ի ընտրություններից «ուժ ստանալուց» հետո»,- նշել է Զաքարյանը:

Ամենից շատ դիտված

19:00 Գազը կարող է դառնալ 600 դոլար, և կասեն՝ դա ինքնիշխանության գինն է. Զոհրաբյան
09:00 Մինչ մեզ Եվրոպա են «տանում», Սանոսյանի եղբայրը ՌԴ անձնագրով միլիոններ է դիզում
15:35 Մի փեսան՝ քաղաքապետի տեղակալ, մյուսը՝ տնօրեն, խնամին՝ բաժնի պետ. Գյումրիի «ներքին կապերը»
10:56 Արգենտինայում տեղադրվել է Լիոնել Մեսսիի 26 մետրանոց հուշարձանը
12:26 Աշխարհում 500 մարդ սառեցվել է՝ ապագայում վերակենդանանալու ակնկալիքով
11:22 Պարզվել է Արտենիում Ford Transit-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը
20:55 Քաղաքացին թանկարժեք մեքենան կայանել է «Զվարթնոց»-ում. վերադառնալով՝ այն հայտնաբերել է վնասված
13:52 Վարժանքների ժամանակ վնասվածք ստացած զինծառայողը վիրահատվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում
20:24 Իշխան Սաղաթելյանի կինը հարցաքննության է հրավիրվել
20:37 Բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված բեռնատարը․ վերջինը կողաշրջվել է. կան վիրավորներ