copy image url
Ավելին 4 տարի առաջ - 22:19 06-10-2021

ՄԱԿ-ը հիշեցրել է, թե ինչպես կարելի է պարզել կյանքի տևողությունը

ՄԱԿ-ն իր Facebook-ում տեղադրել է մի ծառայության հղում, որը թույլ է տալիս պարզել մարդու կյանքի տևողությունը:

Հաշվարկները հիմնված են գնահատումների և կանխատեսումների վրա, որոնք հրապարակվել են ՄԱԿ-ի Բնակչության բաժնի World Population Prospects 2012 վերանայված հրատարակությունում: Նշվում է, որ համակարգը միջիններ է որոշում տարիքի, սեռի և ծննդյան կամ բնակության երկրի համար:

Ինչպես ավելի վաղ ասել էր Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման գրասենյակի ղեկավար Կրեմլ Վիկրամասինգեն, COVID-19 համաճարակի տարիներին մարդկանց համար ամենամեծ վտանգը ոչ վարակիչ հիվանդություններն են (NCDs):

Մինչ այդ, բրիտանացի ժողովրդագրագետները հայտնում էին, որ կորոնավիրուսային համաճարակը հանգեցրել է կյանքի տևողության կրճատման՝ ամենամեծն Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր: Նրանք ուսումնասիրություն են կատարել և պարզել, որ տղամարդկանց կյանքի միջին տևողությունն ավելի շատ է կրճատվոլ, քան կանանցը, և ամենից շատ տուժել են ամերիկացիները. Նրանց կյանքի տևողությունը նվազել է ավելի քան երկու տարով:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ