copy image url
Ներքին 4 տարի առաջ - 16:42 06-10-2021

Ալեն Սիմոնյանն այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի Առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցի

Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի եզրափակիչ օրը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի Առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցի: Ողջույնների փոխանակումից հետո Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը օրհնության խոսք է հղել ՀՀ ԱԺ նախագահին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին՝ մաղթելով արդյունավետ գործունեություն:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խոսել է ՌԴ պաշտոնական այցից՝ ներկայացնելով որոշ մանրամասներ: Զրույց է ծավալվել Հայրենիք-Սփյուռք կապի և դրա շրջանակում հայ եկեղեցու դերի ու կարեւորության շուրջ: Քննարկվել են նաև թեմին առնչվող հարցեր:

Հանդիպման ավարտին ԱԺ նախագահն առանձնազրույց է ունեցել Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ