copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:59 05-10-2021

Փաստաբանական դպրոցի տնօրեն է նշանակվել Արա Զոհրաբյանը

Այսօր՝ 2021թ․ հոկտեմբերի 5-ին «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամի կառավարման խորհուրդը՝ մասնակցությամբ Խորհրդի նախագահ Սիմոն Բաբայանի, Խորհրդի անդամներ՝ Լ. Հովհաննիսյանի, Լ. Դավթյանի, Ն. Հակոբյանի և Տ. Խուրշուդյանի, միաձայն ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն են նշանակել Արա Զոհրաբյանին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ փաստաբանական դպրոցի տարածած հայտարարությունից։

ՀՀ փաստաբանական դպրոցի խորհրդի նախագահ Սիմոն Բաբայանը, Արա Զոհրաբյանին ներկայացնելով, նշել է, որ Արա Զոհրաբյանի արդյունավետ կառավարման և դասախոսական փորձը օգտակար կլինի Փաստաբանական դպրոցի համար:

Արա Զոհրաբյանը, շնորհակալություն հայտնելով վստահության համար, նշել է, որ համաձայնվել է Սիմոն Բաբայանի առաջարկին նաև ՀՀ փաստաբանական դպրոցի առջև հնարավոր մարտահրավերները հաշվի առնելով:

Ամենից շատ դիտված