Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 19:58 05-10-2021

Լիզա Յասկոն հանդիպել է Միխայիլ Սաակաշվիլիին․ տեսանյութ

Միխայիլ Սաակաշվիլիի կինը, Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Լիզա Յասկոն ժամանել է Վրաստան: Վրացական հեռուստաալիքների լրագրողները դա արձանագրել են Ռուսթավիի բանտի վարչական շենքի մոտ։ Այստեղ է գտնվում հոկտեմբերի 1-ին ձերբակալված Վրաստանի նախկին նախագահը:

Սաակաշվիլիի հետ հանդիպումից հետո Յասկոն լրագրողներին հայտարարել է, որ Վրաստանը բախտավոր է, քանի որ «կա այդպիսի մարդ, ինչպիսին է Միխայիլ Սաակաշվիլին»: «Սա մեծ պայքար է, որը պետք է հաղթել», - ավելացրել է նա:

Ավելի վաղ օմբուդսմենը, նրա փաստաբաններն ու Վրաստանի խորհրդարանի պատգամավորները հանդիպել էին բանտարկված քաղաքական գործչի հետ:

Նախօրեին Լիզա Յասկոն դիմել էր Վրաստանի բնակիչներին՝ հայտարարելով, որ «վրացիները պետք է պաշտպանեն իրենց ապագան»: