copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:14 05-10-2021

Facebook-ը նշել է սոցցանցի աշխատանքի 6-ժամյա խափանման պատճառը

Facebook-ի, Instagram-ի և WhatsApp-ի աշխատանքը վերականգնվել է գլոբալ խափանումից հետո, որը տևել է մոտ վեց ժամ:

Facebook ընկերությունը, որին են պատկանում Instagram-ը և WhatsApp-ը, հաղորդել է աշխատանքի աստիճանական վերականգնման մասին հոկտեմբերի 5-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը մոտ 1:30-ին:

Ծառայությունների վեցժամյա խափանումը պայմանավորված էր մագիստրալային երթուղիչների անհաջող վերադասավորմամբ, որոնք բաշխում են տրաֆիկը տվյալների մշակման կենտրոնների միջև, գրել է Facebook-ը իր բլոգում: Ընկերությունը հավելել է, որ ցանցային տրաֆիկի խափանումը «դոմինոյի էֆեկտով խաթարել է կապը տվյալների կենտրոնների միջև»:

Facebook-ը նաև գրել է, որ խափանման հետևանքով օգտատերերի տվյալների արտահոսք չի եղել:.

Ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ներողություն է խնդրել օգտատերերից խափանման համար:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից