copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 21:17 03-10-2021

Թարգմանչուհին խոսել է Պուտինի և Բայդենի գագաթնաժողովում աշխատանքի դժվարությունների մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի գագաթնաժողովում լրագրողների պահվածքը դժվարություններ է առաջացրել թարգմանիչների համար: Այս մասին «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում ասել է ԱԳՆ-ի լեզվաբանական աջակցության դեպարտամենտի երկրորդ քարտուղար Դարիա Մանդրովան:

Նրա խոսքով, բանակցությունների ֆոնին առաջացած խառնաշփոթն «ամենից շատ բարդացնում է թարգմանչի աշխատանքը»: Պուտին-Բայդեն գագաթնաժողովի ընթացքում քաոս է առաջացել ամերիկացի պատվիրակների պահվածքի պատճառով, որոնք փորձում էին բղավելով համակարգել լրագրողների աշխատանքը: Արդյունքում, երկու նախագահներն էլ ստիպված էին հետևել դռան մոտ առաջացած անկարգություններին՝ երբ լրագրողները փորձում էին ներս մտնել:

«Գիտե՞ք ինչն է դժվար: Երբ բացման խոսքի թարգմանության ժամանակ լսվում է տեսախցիկների շատ բարձր չխկոցների ձայնը, և շատ հաճախ ոչինչ չի լսվում»,- ասել է Մանդրովան:

Հանդիպումը կայացել է հունիսի 16-ին, Ժնևում: Դրանից հետո պետությունների ղեկավարները մամուլի ասուլիսներ են անցկացրել: ՌԴ նախագահի մամուլի ասուլիսին ներկա են եղել արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներ, մինչդեռ Միացյալ Նահանգների ղեկավարի ասուլիսին ռուս լրագրողներ չեն մասնակցել:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ