Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 15:02 01-10-2021

Կառավարությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի բաժնետոմսերը որպես նվիրատվություն է ընդունել

ՀՀ կառավարությունը, որպես նվիրատվություն, «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունից ընդունել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում սեփականության իրավունքով վերջինիս պատկանող 25 տոկոս բաժնետոմսերը:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, ինչպես նաև հաշվի առնելով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսեր նվիրելու առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունից ընդունել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունում վերջինիս սեփականության իրավունքով պատկանող 25 տոկոս (քսանհինգ տոկոս) 412,250.75 (չորս հարյուր տասներկու հազար երկու հարյուր հիսուն ամբողջ յոթանասունհինգ) հատ հասարակ (սովորական) բաժնետոմսերը՝ 20,000 (քսան հազար) դրամ անվանական արժեքով բաժնետոմսերը՝ բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահելով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին:

2.Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին` տասնօրյա ժամկետում «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերության հետ համատեղ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված բաժնետոմսերի նվիրատվության պայմանագրի կնքումն ու գույքային իրավունքների պետական գրանցումը՝ սույն որոշման 1-ին կետում նշված նվիրաբերող ընկերության միջոցների հաշվին», - նշված է կառավարության որոշման մեջ։

Ամենից շատ դիտված

23:51 Բնակարանի վա՞րկ, թե՞ ծուղակ Փաշինյանի համար
09:00 Մինչ մեզ Եվրոպա են «տանում», Սանոսյանի եղբայրը ՌԴ անձնագրով միլիոններ է դիզում
21:19 5 մարդ է զոհվել Վորոնեժի վրա Ուկրաինայի ԶՈւ հրթիռային հարձակման հետևանքով
22:52 «Զվարթնոց»-ում ԱԱԾ-ն արգելել է 2 քահանայի վերադառնալ ՌԴ` հոգևոր ծառայությունը շարունակելու
21:39 Հզոր տորնադո՝ Սվերդլովսկում. տասնյակ տներ և մեքենաներ են վնասվել
20:08 Գեյջին հրաժարվել է ընդունել Ծառուկյանի նվերը, Արմանը կոշտ է արձագանքել
20:30 Ինչո՞ւ ՀՀ կառավարությունը չի արգելում ռուսական ապրանքների ներմուծումը․ Մանասերյանը բացում է փակագծերը
20:39 Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվի բանտում գտնվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է
15:35 Մի փեսան՝ քաղաքապետի տեղակալ, մյուսը՝ տնօրեն, խնամին՝ բաժնի պետ. Գյումրիի «ներքին կապերը»
11:22 Պարզվել է Արտենիում Ford Transit-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը