Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:16 01-10-2021

Nestle-ի գործարանն արձագանքել է շոկոլադի մեջ միջատներ հայտնաբերելու վերաբերյալ բողոքին

Պերմի երկրամասի բնակիչը բզեզներ և թրթուրներ է հայտնաբերել շոկոլադե սալիկի փաթեթավորման մեջ. Պերմի Nestle-ի գործարանում խոստացել են պարզել հանգամանքները, հաղորդում է URA.RU-ն:

Ավելի վաղ տղամարդը սոցցանցերում կիսվել էր իր «ավարով» ու կատակել, որ մսային միջուկով շոկոլադե սալիկ է գնել: Մեկ այլ օգտատեր պատասխանել էր, որ վերջերս նմանատիպ սալիկ է գնել և որդեր հայտնաբերել:

Ավելի ուշ մեկնաբանություններում հայտնվել է Nestle-ի ներկայացուցիչը և գրառման հեղինակին խնդրել պահել փաթեթավորումը և զանգահարել թեժ գիծ, ​​ինչից նա հրաժարվել է:

«Սոցցանցերում բողոքի հայտնվելուց հետո ընկերությունն անմիջապես ներքին ստուգում է սկսել»,- ասել է արտադրողը՝ հավելելով, որ այդպես էլ չի կարողացել սպառողից ստանալ բողոքի առարկա հանդիսացող արտադրանքը:

Ընկերությունից հայտնել են նաև, որ ստուգումը շարունակվում է, և դրա արդյունքի մասին կտեղեկացնեն կապի հասանելի ուղիներով:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ