copy image url
Ներքին 4 տարի առաջ - 20:02 30-09-2021

Չեխիայի արտգործնախարարի այցը Հայաստան նպատակաուղղված է երկկողմ հարաբերություններին նոր լիցք հաղորդելուն

Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլհանեկի հոկտեմբերի 1-ին Հայաստան կատարելիք աշխատանքային այցը նպատակաուղղված է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը, դրանց որակական նոր լիցք հաղորդելուն:

Այցի կապակցությամբ ՀՀ ԱԳՆ-ի տարածած տեղեկանքում նշված է. «Հայ-չեխական հարաբերություններն ավանդաբար կրում են բարեկամական և գործընկերային բնույթ: Չեխիան հանդիսանում է Եվրոպայում Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը, և Հայաստանը շահագրգռված է ընդլայնելու և խորացնելու Չեխիայի հետ համագործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր այլ բնագավառներում՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ, ձևաչափերում, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում:

Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Չեխոսլովակիայի հետ 1992թ. մարտի 30-ին, իսկ Չեխոսլովակիայի տրոհումից հետո Չեխիայի Հանրապետության հետ՝ 1993թ. հունվարի 5-ին:
2019թ․ փետրվարի 21-ին Չեխիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանն իր հավատարմագրերն է հանձնել ՉՀ նախագահ Միլոշ Զեմանին։ 2019թ․ հուլիսի 18-ին ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բեդրժիխ Կոպեցկին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։

2019թ. հոկտեմբերին Պրահայում կայացել են երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցություններ։

Հայաստանի և Չեխիայի միջև 2020թ․ առևտրաշրջանառությունը կազմել է 24,849,300 ԱՄՆ դոլար։ 2021թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում Հայաստանի և Չեխիայի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 11,432,700 ԱՄՆ դոլար:

Հայ-չեխական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը ստեղծվել է 2014 թ.-ին: Մինչ օրս անցկացվել է հանձնաժողովի 4 նիստ, հինգերորդ նիստը կկայանա 2021 թվականի հոկտեմբերին Երևանում։

Երկու երկրների խորհրդարաններում գործում են միջխորհրդարանական բարեկամության խմբեր։

2017թ. ապրիլի 25-ին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող և ճանաչող բանաձև: 2020թ. մայիսի 20-ին Չեխիայի խորհրդարանի Սենատն ընդունել է Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին և երկու աշխարհամարտերի ընթացքում մարդկության դեմ գործած ոճրագործությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության դատապարտմանը նվիրված բանաձև։

Եվրամիության և ԵՄ անդամ պետությունների հետ հարաբերությունների նոր իրավական հենք հանդիսացող ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Չեխիան վավերացրել է 2019թ. մայիսի 23-ին:

Հայաստանն ու Չեխիան ստորագրել են համագործակցության խորացմանն ուղղված 26 փաստաթուղթ, 8 փաստաթղթի նախագիծ գտնվում է քննարկման փուլում։

Չեխիան սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ