copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:26 28-09-2021

Ղարաբաղի հարցով 2020թ. պայմանավորվածությունների գլխավոր արդյունքը կայունությունն է. Լավրով

Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման վերաբերյալ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ անցյալ տարի ձեռք բերված պայմանավորվածությունների հիմնական արդյունքը հակամարտության գոտում իրավիճակի կայունությունն է: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո՝ գրեթե մեկ տարվա գլխավոր արդյունքն այն է, որ կայունությունը հաստատվել է, պահպանվում է, ռուսական խաղաղապահ կոնտինգենտը նպաստում է այն բանին, որ մենք այժմ որևէ բռնի գործողություն չենք նկատում: Փոքր միջադեպերը, որոնք տեղի ունեցան սկզբնական փուլում, արագ լուծվեցին: Եվս մեկ անգամ ընդգծում եմ. այժմ այնտեղ իրավիճակը կայուն է, չնայած, իհարկե, խնդիրները քիչ չեն»,- նշել է Լավրովը:

Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղում դեռ անհրաժեշտ է ավարտել տարածքների ականազերծման և պահված անձանց տարածաշրջան վերադարձնելու գործողությունը, կազմակերպել խաղաղ կյանք: «Այժմ գլխավոր խնդիրն այն է, որպեսզի հաստատվի հանգիստ, խաղաղ, կայուն կյանք, որպեսզի համայնքները՝ և՛ հայկական, և՛ ադրբեջանական, այնտեղ հաստատեն վստահություն, որը տասնամյակներ շարունակ այնտեղ եղել է, որպեսզի լուծվեն փախստականների վերադարձի և այլ կենցաղային խնդիրները»,- ամփոփել է Լավրովը:

Լավրովի խոսքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում Բաքվի և Երևանի հետ համաձայնեցրել են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում աշխատանքային ուղևորությունների վերականգնումը:

«Տառացիորեն օրերս Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի երեք համանախագահները Նյու Յորքում հանդիպեցին Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ: Նրանք, որքան ես հիշում եմ, համաձայնեցրել են տարածաշրջան իրենց ուղևորությունների վերականգնումը՝ այցելելու համար (Լեռնային Ղարաբաղ) և տեղում խոսելու Հայաստանի, Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ հանդիպումներ են նախատեսված Ստեփանակերտում»,- հաղորդել է նա:

Լավրովը նշել է, որ այժմ ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնական խնդիրն է նպաստել դրական միտումներին, որոնք ձեռք են բերվել հակամարտության գոտում ամբողջական հրադադարի մասին եռակողմ հայտարարության շնորհիվ: Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղում ձեռք բերված կայունությունը պետք է ամեն կերպ ամրապնդել՝ ապահովելով հայկական և ադրբեջանական համայնքների համակեցությունն ու համագործակցությունը: «Ես հիմա չէի սկսի ավելի հավակնոտ ծրագրեր կառուցել»,- ասել է նա:

Ամենից շատ դիտված

15:52 Զոհեր և վիրավորներ Ուկրաինայում՝ ռուսական հարվածների հետևանքով
22:16 Մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը
12:55 Ինչու՞ Փաշինյանը «նախկին թալանչիներից» հետ բերած մեծ փողերով գյուղերում հակակարկտային կայաններ չի տեղադրել
13:32 Մարգարիտա Սիմոնյանը Տիգրան Քեոսայանի անվան 14-րդ մրցանակը կհատկացնի ՀՌԳ 32-ամյա մարտիկին
14:53 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները
11:51 Հարբած տղամարդը մտել է Տուվայի մանկական ճամբար. կան տուժած երեխաներ
13:49 Այլևս կանոններ չկան. Մեդվեդևը կոչ է արել հրաժարվել Հաագայի կոնվենցիաներից
12:43 Իտալիայի վարչապետ Մելոնին կոշտ պատասխան է տվել Թրամփին, ով պնդում էր, թե նա ուզում է նկարվել իր հետ
22:35 Արման Ծառուկյանն աստղային «շաբաշ» է տվել ամուսնացող զույգին
14:38 Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելն ու դրանով հպարտանալը համարվում են «նորմալ»