Ավելին 4 տարի առաջ - 11:42 26-09-2021

Արքայազն Հարրիին Հարլեմում կերակրել են տապակած հավով և բլիթներով

Արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, ճաշել են Հարլեմի հանրահայտ ճաշարանում՝ Մելբայի մոտ։ Այս մասին հայտնում է ռեստորանի թվիթերյան հաշիվը:

Հարրին և Մեգանը մտել են լեգենդ Մելբա Ուիլսոնին պատկանող Melba's ճաշարան: Ըստ այցելուների՝ ամուսիններին մատուցվել է հարավային ոճով տապակած հավ, գոգլի-մոգլիով վաֆլիներ, միջուկով նրբաբլիթներ, ինչպես նաև կանաչ կաղամբ և քաղցր կարտոֆիլ:

Սասեքսի դուքսն ու դքսուհին սեփականատիրոջ հետ զրուցել են City Harvest ծրագրի մասին։ Սա Նյու Յորքի «սննդամթերքի փրկության» ամենամեծ կազմակերպությունն է, որն ընդունում է քաղաքի ռեստորաններն ու սրճարանների դեն նետելիք սնունդը, այնուհետև այն բաժանում են սննդի ծրագրերի միջոցով:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ զույգը խոստացել է մեծ գումար նվիրաբերել ռեստորանին՝ կորոնավիրուսային համաճարակի պատճառով առաջացած դժվարությունների պատճառով:

«Մեծ պատիվ էր պաշտոնապես հյուրընկալել արքայազն Հարրիին և Սասեքսի դուքս և դքսուհի Մեգանի ՝ որպես Melba-ի հյուր: Շնորհակալ ենք $ 25,000 նվիրաբերելու պատրաստակամության համար, հույս ունենք, որ նորից կտեսնենք նրանց», - հավելել է ռեստորանը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից