copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:17 25-09-2021

Ի պաշտպանություն «Թալիբանի» կանանց ցույցերին մասնակցում են զգեստափոխված գրոհայիններ

Քաբուլից ուսանողուհի և ակտիվիստուհի Թամանան Lenta.ru-ին հայտնել է, որ Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» շարժման կողմնակիցների գործողություններին կարող են մասնակցել զգեստափոխված գրոհայիններ:

Թամանան հնարավոր է համարում, որ կանայք նույնպես կգնան նման ցույցերի՝ հստակեցնելով, թե նկատի ունի թալիբների կանանց:

«Մնացածը պարզապես շոու է. նրանք փորձում են կանանց, ովքեր համաձայն չեն թալիբների հետ, ներկայացնել որպես աննորմալ անբարոյականներ»,- ասել է ուսանողուհին:.

Նրա խոսքով, երկրում կազմակերպվում են նաև ցույցեր ընդդեմ նոր իշխանությունների. ինքն էլ է մասնակցում դրանց: Գրոհայինները կոշտ կերպով ցրում են իրենց հետ չհամաձայնողներին:

«Թալիբների խոստումները դատարկ խոսքեր են: Նրանք փորձում են ձև անել, թե իբր փոխվել են, բայց եթե նրանք փոխվել են, ապա ակնհայտորեն ավելի վատը դառնալով»,- մեկնաբանել է ակտիվիստուհին:

Ամենից շատ դիտված