copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 22:19 17-07-2021

«Թալիբանի» պատճառով Ռուսաստանին անկայունություն և «խռովություններ» են սպառնում․ The Hill

Պրոֆեսոր Էնդրյու Լաթհամը ամերիկյան The Hill պարբերականի համար իր հոդվածում խոսել է թալիբների կողմից լուրջ սպառնալիքի մասին Ռուսաստանի համար: Նա նշել է, որ Աֆղանստանից ԱՄՆ-ի դուրս գալն ինքնին ենթադրաբար սպառնում է Ռուսաստանի պաշտպանության հարավային թևի ապակայունացմանը:

Դա պայմանավորված է թալիբների ուժեղացման հետ, որոնք, ըստ Լաթհամի կանխատեսումների, շուտով ամբողջությամբ վերահսկելու են ողջ Աֆղանստանը: Դրանից հետո շուտով արմատականները կսկսեն «հեղափոխությունը արտահանել» Կենտրոնական Ասիայի այլ երկրներ: Տաջիկստանն արդեն լարվածություն է ապրում իր սահմանների երկայնքով, բայց դրանք պարզապես «ցնցումներ» են դրան հաջորդող «աշխարհաքաղաքական երկրաշարժից» առաջ: «Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, կպատասխանի՝ ուժեղացնելով իր զինված ուժերի խմբավորումները, որոնք արդեն տեղակայված են Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեի ռուսական ռազմաբազայում», - կարծում է քաղաքագետը:

Ռուսաստանը ստիպված կլինի ավելի շատ ռեսուրսներ հատկացնել Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի անվտանգությունն ապահովելու համար: Նույնիսկ եթե չկատարվի թալիբների ազդեցության գոտու ընդլայնման հետ կապված ամենավատ սցենարը, Մոսկվան դեռ ստիպված կլինի կարգուկանոն պահպանել Կենտրոնական Ասիայում:

Ամերիկացի պրոֆեսորը եզրակացրել է, որ Միացյալ Նահանգները պետք է օգտագործեն ստեղծված հնարավորությունը՝ խաթարելու Ռուսաստանի ազդեցությունը Եվրասիայում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ