copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:01 25-09-2021

Հարբած Նիկոլաս Քեյջին շփոթել են անօթևանի հետ ու վռնդել ռեստորանից

Հոլիվուդյան դերասան Նիկոլաս Քեյջին, խիստ հարբած վիճակում, դուրս են վռնդել Լաս Վեգասի ռեստորանից՝ շփոթելով անօթևանի հետ: Միջադեպի տեսանյութը հրապարակել է The Sun կայքը:

Ցանցում հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես է ընձառյուծի պրինտով տաբատով ոտաբոբիկ Քեյջը փորձում շփվել իրեն դուրս հրավիրած կնոջ հետ: Ավելի ուշ դերասանին ուղեկցում է անվտանգության թխամորթ աշխատակիցը: 57-ամյա Քեյջը փորձում է վերադառնալ հաստատություն, սակայն նրան կանգնեցնում են դռան մոտ:

Միջադեպի ականատեսները պատմել են, որ հարբած դերասանին շփոթել են անօթևանի հետ: Ըստ ռեստորանի աշխատակիցների, Քեյջը միջադեպից առաջ թանկարժեք վիսկի և տեկիլա է խմել: Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին:

Մարտին հայտնի է դարձել, որ Քեյջն ամուսնացել է հինգերորդ անգամ: Նրա ընտրյալը 26-ամյա Ռիկո Շիբատուն է: Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Լաս Վեգասում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից