Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:27 23-09-2021

Ռուսաստանը երեք քայլ է կատարել Թուրքիայի դեմ. Haber7

Սեպտեմբերի 29-ին Սոչիում կայանալիք Ռեջեփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի առաջիկա հանդիպման վերաբերյալ հոդված է հայտնվել Haber 7 կայքում: Դրանում թուրք քաղվերլուծաբան Թահա Դագլին Ռուսաստանին մեղադրում է քրդերին աջակցելու և Իդլիբը «ռմբակոծելու» մեջ: Ռուսաստանը նաև ազդանշան է ուղարկում քրդերին՝ հնարավոր ինքնավարության մասին: Նշվում է նաև, որ քրդերի առաջնորդներից Իլհամ Ահմեդին, որին Թուրքիայում համարում են «բիրտ ահաբեկիչ», հյուրընկալել են Մոսկվայում:

«Այսինքն, ռուսները տաս օրվա ընթացքում երեք քայլ են արել Թուրքիայի դեմ»,- ասվում է հոդվածում: Ընդգծվում է, որ Ռուսաստանն «ագրեսիվ» է տրամադրված Թուրքիայի նկատմամբ: Դա մեծապես պայմանավորված է Ուկրաինային Թուրքիայի աջակցությամբ, Ղրիմի հարցում Անկարայի դիրքորոշմամբ և Կիևի ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրությամբ, ասել է Դագլին:

Ռուսաստանը մտահոգված է նաև Աֆղանստանում Թուրքիայի ամրապնդմամբ: «ԱՄՆ-ի Աֆղանստանից դուրս գալուց հետո առաջացած նոր իրավիճակը Ռուսաստանի կողմից ընկալվում է որպես սպառնալիք, և այս դեպքում գերակայում է Թուրքիան, այլ ոչ թե Ռուսաստանը»,- ընդգծում է հեղինակը:

Թուրքիան, ի պատասխան Մոսկվայի քրդերի հետ շփումներ հաստատելու փորձերին, Սիրիայում ապավինում է տեղի ընդդիմությանը և իսլամիստներին: Ավելին, այս հարցում նույնիսկ որոշակի մերձեցում է նկատվում ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև: Այս ամենը կարող է հանգեցնել սրացման: «Իդլիբում ռուսական ռուլետկա խաղալու Ռուսաստանի համառ փորձերը կարող են Թուրքիային ստիպել ծանր գին վճարել»,- հավելել է քաղաքագետը:

Ամենից շատ դիտված

12:21 Չնայած ցավին՝ նրանք չեն հանձնվում. Գոռ Հակոբյանի հրապարակումը հիվանդասենյակից
22:35 Արման Ծառուկյանն աստղային «շաբաշ» է տվել ամուսնացող զույգին
08:25 1 զոհ, 11 վիրավոր. Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Գազել»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը
09:00 Բառարանային «հեղաշրջում»․ ինչպես է ԿԿՀ֊ն սրբագրում վարչապետի ատելության խոսքը
08:35 Ինչո՞ւ Հայաստանը չի արգելում ռուսական որոշ ապրանքատեսակների մուտքը մեր երկիր․ Թաթուլ Հակոբյան
22:43 Ձեր տված յուրաքանչյուր ձայն ինձ համար արժեք է. դա վստահություն է, որը պարտավորեցնում է. Թաթոյան
14:46 Ջրասուզակները ու փրկարարները 8-րդ օրը Փամբակ գետում հայտնաբերեցին որոնվող 13-ամյա աղջնակի մարմինը
10:43 8-րդ օրն է՝ Փամբակ գետում որոնում են 13-ամյա աղջկան
13:00 Ինչու խաբեցին, «գցեցին» ռուսամետ 3 ուժերին
10:29 3 քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է, 5-ի վիճակը՝ ծանր․ ԱՆ-ն մանրամասներ է հայտնում վթարից տուժածների մասին