copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:51 23-09-2021

Զելենսկիի օգնականի մեքենան գնդակոծել են հունգարական հազվագյուտ փամփուշտներով

Ուկրաինայի ՆԳ նախարարությունից հաղորդել են, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի օգնական և վաղեմի բիզնես գործընկեր Սերգեյ Շեֆիրի ավտոմեքենայի վրա կրակ են բացել ավտոմատ զենքից՝ Հունգարիայում արտադրված փամփուշտներով: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Շեֆիրը չի տուժել, իսկ նրա վարորդը հրազենային վնասվածքներ է ստացել, բայց կարողացել է անցնել հինգ կիլոմետր և թաքնվել հարձակվողներից:

«Սա 7.62 տրամաչափ է: Մենք տեսնում ենք մասնագիտացված փամփուշտներ: Նման փամփուշտներ չեն արտադրվում Ուկրաինայում և, ըստ էության, գրեթե երբեք չեն օգտագործվել Ուկրաինայում»,- «Ուկրաինա 24»-ի եթերում ասել է երկրի ՆԳ փոխնախարար Եվգենի Ենինը:

Նա հավելել է, որ այժմ հետաքննությունը փորձում է պարզել Հունգարիայից այդ փամփուշտների ներմուծման ժամկետները:

«Չենք բացառում, որ դրանք Ուկրաինայում են հայտնվել մաքսանենգ ճանապարհով»,- հավելել է Ենինը:

Ամենից շատ դիտված

18:17 Ծնողները գոռում էին՝ երեխաները մնացել են դպրոցում անտեր․ Վանաձորը՝ խցանման մեջ
12:18 Երևանում 48-ամյա տղամարդը հարվածել ու կոտրել է թիվ 77 ավտոբուսի վարորդի կողմի ապակին
11:26 Մի երկրում, որ Լիսկան լինի գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, Ծառուկյանն էլ՝ դասագրքի հեղինակ, դա անհետևանք ա՞ անցնելու, անգրագիտություն է
14:23 Գոնե Toyota-ն բացեք, Ձեր զրահապատ Lexus-ը չմնա առանց յուղ, կալոդկա փոխելու. ոչինչ, ես հեծանիվով կտեղաշարժվեմ
15:00 Կեցցե այն Առուշը, որ վաղն է գալու, կամ ոչ երանի Նիկոլ Փաշինյանից գցվածներին
20:49 ՔՊ֊ն և «Կոզա նոստրան» միաձուլվում են
16:09 Դուք ստիպված կլինեք Սամվել Կարապետյանին դիմել պարոն վարչապետով. Ղազինյան
13:53 Ես 8 տարի ա՝ վարչապետ եմ, ինչի՞ միլիոնատեր չեմ. չկա պաշտոնյա, որ ինձ փայ ա տալիս
17:06 Ամբողջ Վանաձորը պարալիզացված է․ Աննա Հովհաննիսյան
14:49 Վայքում 76-ամյա վարորդը Honda-ով բախվել է ապառաժ քարերին և կողաշրջված հայտնվել ձորում