copy image url
Ներքին 4 տարի առաջ - 09:29 21-09-2021

Վրաստանից մի խումբ լրագրողներ ու փորձագետներ այցելել են Արցախի գրավյալ տարածքներ

Վրաստանից մի խումբ լրագրողներ, բլոգերներ ու փորձագետներ այցելել են Արցախի գրավյալ տարածքներ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նրանք արդեն եղել են Հադրութի շրջանի Հորադիս գյուղում, ծանոթացել ականազերծման աշխատանքներին։

Վրացական պատվիրականության այցը կազմակերպել է Վրաստանում Ադրբեջանի դեսպանությունը՝ SOCAR-ի տեղի ներակայացուցչության աջակցությամբ։ Այս մասին հաղորդել էր Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանատունը՝ նշելով, որ վրացական պատվիրակությունը բաղկացած է լրագրողներից, փորձագետներից ու հեղինակավոր հասարակական գործիչներից։

Դեսպանատունը նաև տեղեկացրել էր, որ պատվիրակության անդամները Բաքու և Գանձակ այցելելուց զատ՝ կլինեն նաև Արցախի գրավյալ տարածքներում՝ Ակնայում, Վարանդայում, Ջրականում, ինչպես նաև Շուշիում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ