copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:00 21-09-2021

Վրաստանն ու ԱՄԷ-ն բանակցություններ կսկսեն ազատ առևտրի շուրջ

Վրաստանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները բանակցություններ կսկսեն ազատ առևտրի համաձայնագրի շուրջ: Այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատիա Թուրնավան, ով աշխատանքային այցով գտնվում է ԱՄԷ-ում:

«Վրաստանը կլինի տարածաշրջանի առաջին երկրներից մեկը, որը բանակցություններ կսկսի Արաբական Միացյալ Էմիրությունների հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ: Կարևոր է, որ բանակցությունները սկսվեն առանց հատուկ հետազոտության, քանի որ, հաշվի առնելով երկրների միջև առևտրատնտեսական միտումները, ակնհայտ է, որ ազատ առևտուրը մեծ օգուտներ կբերի երկու կողմերին»,- հայտարարել է Թուրնավան ԱՄԷ-ի էկոնոմիկայի նախարարությունում կայացած հանդիպումից հետո:

Ինչպես գրում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը, Վրաստանի և ԱՄԷ-ի միջև աճում է առևտրի դինամիկան: Թուրնավայի խոսքով, ԱՄԷ-ն տարեկան ավելացնում է վրացական ագրոարդյունաբերական արտադրանքի ներմուծումը, հետևաբար ազատ առևտրի համաձայնագիրը թույլ կտա, որ ավելի շատ վրացական արտադրանք հայտնվի այս պետության շուկայում:

Ամենից շատ դիտված

18:17 Ծնողները գոռում էին՝ երեխաները մնացել են դպրոցում անտեր․ Վանաձորը՝ խցանման մեջ
12:18 Երևանում 48-ամյա տղամարդը հարվածել ու կոտրել է թիվ 77 ավտոբուսի վարորդի կողմի ապակին
11:26 Մի երկրում, որ Լիսկան լինի գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, Ծառուկյանն էլ՝ դասագրքի հեղինակ, դա անհետևանք ա՞ անցնելու, անգրագիտություն է
14:23 Գոնե Toyota-ն բացեք, Ձեր զրահապատ Lexus-ը չմնա առանց յուղ, կալոդկա փոխելու. ոչինչ, ես հեծանիվով կտեղաշարժվեմ
15:00 Կեցցե այն Առուշը, որ վաղն է գալու, կամ ոչ երանի Նիկոլ Փաշինյանից գցվածներին
20:49 ՔՊ֊ն և «Կոզա նոստրան» միաձուլվում են
16:09 Դուք ստիպված կլինեք Սամվել Կարապետյանին դիմել պարոն վարչապետով. Ղազինյան
13:53 Ես 8 տարի ա՝ վարչապետ եմ, ինչի՞ միլիոնատեր չեմ. չկա պաշտոնյա, որ ինձ փայ ա տալիս
17:06 Ամբողջ Վանաձորը պարալիզացված է․ Աննա Հովհաննիսյան
11:11 Երեկ Տիգրանաշենում էինք. հենց այստեղ են ուզում բնակեցնել ադրբեջանցիներին. Նարեկ Կարապետյան