copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:20 21-09-2021

Ռուսաստանը պատասխանատվություն է կրում Լիտվինենկոյի սպանության համար. ՄԻԵԴ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պատասխանատու է համարել Ռուսաստանին 2006 թվականին ԱԴԾ նախկին սպա Ալեքսանդր Լիտվինենկոյի սպանության համար:

Ինչպես ասվում է դատարանի որոշման մեջ, որը հրապարակվել է երեքշաբթի, Ռուսաստանը պատասխանատու է 2006 թվականին Մեծ Բրիտանիայի տարածքում Լիտվինենկոյին ռադիոակտիվ պոլոնիումով թունավորելու համար: Դատարանը հանգել է այն եզրակացության, որ Անդրեյ Լուգովոյը և Դմիտրի Կովտունը, որոնք ենթադրաբար մասնակից են եղել Լիտվինենկոյի սպանությանը, գործել են որպես ռուսական իշխանությունների գործակալներ:

Դատարանը որոշում է կայացրել դեռևս 2007 թ. Ալեքսանդր Լիտվինենկոյի այրու՝ Մարիա Կարտեր-Լիտվինենկոյի ներկայացրած գանգատի հիման վրա: Որոշման մասին մամուլի հաղորդագրություն է հրապարակվել ՄԻԵԴ կայքում:

Դատարանը վկայակոչել է Լիտվինենկոյի մահվան վերաբերյալ բրիտանական հետաքննության արդյունքները, որը հաստատել է Լուգովոյի և Կովտունի մասնակցությունը հատուկ ծառայությունների նախկին սպայի և նախագահ Վլադիմիր Պուտինի քննադատի թունավորմանը: Դատարանը սպանության մեջ ռուսական իշխանությունների մասնակցությունը որակել է որպես prima facie, այսինքն՝ «ինքնին ակնհայտ»: ՄԻԵԴ-ը նշել է, որ Ռուսաստանի իշխանությունները չեն ներկայացրել որևէ համոզիչ բացատրություն, որը կհերքեր դեպքերի բրիտանական վարկածը, ոչ էլ իրենք են պատշաճ կերպով հետաքննել սպանությունը:

ՄԻԵԴ-ը վճռել է, որ Ռուսաստանը խախտել է Լիտվինենկոյի կյանքի իրավունքը, ինչպես նաև չի կարողացել պատշաճ կերպով ապահովել նրա սպանության հետաքննությունը:

Ամենից շատ դիտված

10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
10:07 ՌԴ կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցը
16:09 Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ Դադայանը
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան
16:23 Երգչուհի Մաշ Իսրայելյանը հիվանդանոցից առաջին նկարն է հրապարակել փոքրիկի հետ