copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 22:07 20-09-2021

Trump Organization- ի աշխատակիցներից մեկի նկուղում Թրամփի կողմից թույլ տրված հարկային հանցագործությունների ապացույցներ են հայտնաբերվել

Հարկային խարդախության գործով Trump Organization-ի կասկածյալներից մեկի նկուղում խուզարկության ժամանակ դատախազությունը փաստաթղթեր է գտել, որոնք ապացուցում են, որ Միացյալ Նահանգների նախկին նախագահի ընկերությունը խաբեության է դիմել հարկերի վճարման մեջ: Այս մասին դատարանում հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Ալեն Վայսելբերգի ֆինանսական գործերի փաստաբանը։ Ինչպես հաղորդում է Daily Beast- ը, տնօրենը մեղադրվում է հարկերից խուսափելու մեջ։

«Մենք լավ հիմքեր ունենք ենթադրելու, որ այլ մեղադրական եզրակացություններ ևս կարող են առաջանալ», - ասել է Վայսելբերգի փաստաբան Բրայան Սկարլատոսը Մանհեթենի քրեական դատարանում:

Սկարլատոսը նաև անդրադարձել է դատախազների հետ առանձնազրույցին, որի ընթացքում քննարկվել է անանուն հանցակցի նկուղում Դոնալդ Թրամփի ընկերության հետ կապված հարկային փաստաթղթերի հայտնաբերումը:

Ինչպես նշում է Daily Beast-ը, այս հանցակիցը կարող է լինել Թրամփի նախկին թիկնապահը՝ Մեթյու Կալամարին, որը մի կարճ ժամանակահատվածում եղել է ընկերության գլխավոր օպերացիոն տնօրենը, կամ աուդիտոր Ջեֆ Մաքքոնին, որն զբաղեցրել է Վայսելբերգի տեղակալի պաշտոնը:

Վայսելբերգին և Թրամփի կազմակերպությանը մեղադրանք է ներկայացվել հունիսի 30-ին: Նա մեղադրվում է հարկային խարդախության, բիզնես փաստաթղթերի կեղծման, խոշոր չափերի գողության եւ կառավարությանը խաբելու, ֆինանսական խարդախությունների մեջ:

Հրատարակությունը պնդում է, որ հետաքննությանը մոտ երեք աղբյուրներ հաղորդում են, որ դատախազները փորձում են հասնել նրան, որ Վայսելբերգը ցուցմունք տա անձամբ Թրամփի դեմ:

Ըստ դատախազների՝ Trump Organization-ը 15 տարի շարունակ ծրարներով է վճարել բարձրակարգ ղեկավարների աշխատավարձերը՝ խուսափելով հարկերից:

Նախաքննությունը շարունակվում է արդեն երեք տարի: Վայսելբերգը մեղադրվում է 2005-2017 թվականներին Trump Organization-ից 1.76 մլն դոլար «ստվերային եղանակով» ստանալու մեջ:

Երկուշաբթի փաստաբանները ավելի շատ ժամանակ են խնդրել՝ գումարի օրինական ծագման վերաբերյալ ապացույցներ հավաքելու համար, ինչի արդյունքում դատարանը որոշել է նիստերը հետաձգել մինչև 2022 թվականի օգոստոս:

Ամենից շատ դիտված

18:17 Ծնողները գոռում էին՝ երեխաները մնացել են դպրոցում անտեր․ Վանաձորը՝ խցանման մեջ
12:18 Երևանում 48-ամյա տղամարդը հարվածել ու կոտրել է թիվ 77 ավտոբուսի վարորդի կողմի ապակին
11:26 Մի երկրում, որ Լիսկան լինի գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, Ծառուկյանն էլ՝ դասագրքի հեղինակ, դա անհետևանք ա՞ անցնելու, անգրագիտություն է
14:23 Գոնե Toyota-ն բացեք, Ձեր զրահապատ Lexus-ը չմնա առանց յուղ, կալոդկա փոխելու. ոչինչ, ես հեծանիվով կտեղաշարժվեմ
15:00 Կեցցե այն Առուշը, որ վաղն է գալու, կամ ոչ երանի Նիկոլ Փաշինյանից գցվածներին
20:49 ՔՊ֊ն և «Կոզա նոստրան» միաձուլվում են
16:09 Դուք ստիպված կլինեք Սամվել Կարապետյանին դիմել պարոն վարչապետով. Ղազինյան
13:53 Ես 8 տարի ա՝ վարչապետ եմ, ինչի՞ միլիոնատեր չեմ. չկա պաշտոնյա, որ ինձ փայ ա տալիս
17:06 Ամբողջ Վանաձորը պարալիզացված է․ Աննա Հովհաննիսյան
11:11 Երեկ Տիգրանաշենում էինք. հենց այստեղ են ուզում բնակեցնել ադրբեջանցիներին. Նարեկ Կարապետյան