copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:34 20-09-2021

Պալմա կղզուց տարհանվել են հազարավոր մարդիկ՝ հրաբխի ժայթքման պատճառով

Կանարյան Պալմա կղզում՝ Ատլանտյան օվկիանոսում, Կումբրե Վյեխա հրաբխի ժայթքման պատճառով տարհանվել է մոտ հինգ հազար բնակիչ:

Օդից կատարված լուսանկարներում պատկերված է լանջերից դուրս եկեղ լավան: Վնասվել են մի քանի տներ:

Կղզի է ժամանել Իսպանիայի կառավարության ղեկավար Պեդրո Սանչեսը: Նրա խոսքով, իշխանությունները ձգտում են թույլ չտալ խոշոր հրդեհների բռնկում: Օգնություն են տրամադրում զինվորականներն ու քաղաքացիական գվարդիան:

«Մարդկանց խնդրում են չափազանց զգույշ լինել և հեռու մնալ ժայթքման գոտուց՝ ավելորդ ռիսկից խուսափելու համար»,- ասվում է տեղական կառավարության հայտարարության մեջ:

Կանարյան կղզիների նախագահ Անխել Վիկտոր Տորեսը հայտարարել է, որ արտակարգ իրավիճակի գոտին ծածկված է անտառներով և համարվում է սակավաբնակ: Ընդհանուր առմամբ Պալմա կղզում ապրում է մոտ 80 հազար մարդ:

Տուժածների մասին չի հաղորդվում:

Ամենից շատ դիտված