Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:23 19-09-2021

Իրանցի միջուկային ֆիզիկոսին Իսրայելը ոչնչացրել է ռոբոտ-գնդացիրով. NYT

Իսրայելը իրանցի հայտնի միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանությունն իրականացրել է բարձր տեխնոլոգիական ռոբոտ-գնդացրի միջոցով, հաղորդում է The New York Times-ը: Ըստ առկա տեղեկատվության, Ֆահրիզադեն ղեկավարում էր բալիստիկ հրթիռի համար միջուկային մարտագլխիկ ստեղծելու Project Amad ծրագիրը:

Ֆահրիզադեն սպանվել է Թեհրանում, 2020թ.-ի նոյեմբերի 27 -ին: Իսրայելին դա հաջողվել է իրականացնել արհեստական ​​բանակաբությամբ և մի քանի տեսախցիկների տեսքով «աչքերով» հեռակառավարվող ռոբոտի օգնությամբ: Ռոբոտին ամրացվել է բելգիական արտադրության FN գնդացիր:

Նշվում է, որ ռոբոտը գնդացրի հետ միասին կշռել է մոտ մեկ տոննա: Սա լուրջ խնդիր էր: Իսրայելցի գործակալները կարողացել են այն մաս-մաս ուղարկել Իրան, և տեղում հավաքել՝ գործողություն իրականացնելու համար: Մահափորձի օրը ռոբոտը տեղադրվել է պիկապի բեռնախցում՝ գործողության ավարտից հետո հետքերը ոչնչացնելու համար նախատեսված պայթուցիկի հետ միասին:

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
23:39 Ուկրաինան հшրվածել է ռուսական նավթավերամշակման գործարանին 2,500 կմ-ի վրա. Զելենսկի
09:01 Արարատ Միրզոյանի կնոջ «հանճարը». 429 միլիոն էր, դարձել է 0
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են
21:03 Ապրում եմ իմ երազած կյանքով. Արուսիկ Տիգրանյանի անկեղծացումն ու ընտանեկան կադրերը