Ուղիղ եթեր
-
Ներքին 4 տարի առաջ - 19:44 18-09-2021

Հյուսիսային Իրաքից ժամանած մասնագետները վերապատրաստվում են Մատենադարանում

Սեպտեմբերի 18-ին Մաշտոցյան Մատենադարանի վերականգնման բաժնում մեկնարկեց մեկշաբաթյա վերապատրաստման ծրագիր, որին մասնակցում են Հյուսիսային Իրաքից (Էրբիլ) ժամանած մասնագետների խումբը՝ Քաղդեական եկեղեցու առաջնորդ, Արևելյան ձեռագրերի թվայնացման կենտրոնի տնօրեն, արքեպիսկոպոս Նաջիբ Միխայիլի գլխավորությամբ։

Ծրագիրը ֆինանսավորում է ՀՀ Կառավարությունը։

Վերապատրաստման մեկ շաբաթը օգտակար կլինի իրաքցի մասնագետների համար, որոնք շնորհակալ աշխատանք են կատարում «Իսլամական պետության» բարբարոսություններից փրկված հազարավոր այլալեզու ձեռագրերի պահպանման, վերականգնման և թվայնացման գործում։

Հայ մասնագետները ներկայում վերականգնում են ասորական հնագույն ձեռագրեր, որոնք Մատենադարանի հավաքածուի մաս են կազմում։ Իրաքցի հյուրերը իրենց հերթին պատրաստ են աջակցելու այս կարևոր ծրագրի իրականացմանը։

Ակնկալվում է, որ մեկշաբաթյա ծրագիրը երկուստեք օգտակար կլինի իրաքցի և հայ մասնագետների համար։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել