copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:22 17-09-2021

Իտալիայում աշխատողներին կպարտադրեն COVID անձնագիր ունենալ

Իտալիայի իշխանությունները աշխատող քաղաքացիներին կպարտավորեցնեն COVID-անձնագիր ստանալ: Կառավարության որոշումը հրապարակել է միլանյան Corriere della Sera պարբերականը:

Փաստաթուղթը ստանալու համար անհրաժեշտ կլինի ներկայացնել SARS-CoV-2-ի դեմ պատվաստումների, կորոնավիրուսով հիվանդացած լինելու վերաբերյալ տեղեկանք կամ COVID-19-ի բացասական թեստ:

Հրամանագիրն ուժի մեջ կմտնի մեկ ամսից՝ հոկտեմբերի 15-ին:

Այն իտալացիները, որոնք կանտեսեն նախարարների կաբինետի որոշումը, կհեռացվեն աշխատանքից՝ առանց վարձատրության պահպանման: Առանց COVID-անձնագրի աշխատողներին սպառնում է 600-ից մինչև 1500 եվրո տուգանք: Հրամանը չի գործում հեռավար աշխատանքի դեպքում:

Նախարարների կաբինետի տվյալներով, COVID-անձնագիր պետք է ձեռք բերի 23 միլիոն աշխատող: