copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:37 17-09-2021

Փսակին վստահեցրել է, որ պետք չէ անհանգստանալ Բայդենի համար՝ հազի պատճառով

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին ասել է, որ նախագահ Ջո Բայդենի հազի ուժեղացումն անհանգստության պատճառ չէ: Այս մասին նա խոսել է լրագրողների հետ հերթական ճեպազրույցի ժամանակ, որի ձայնագրությունը հրապարակվել է Սպիտակ տան You-Tube ալիքում:

«Սա անհանգստության պատճառ չէ»,- ասել է Փսակին, երբ նրան հարցրել են Բայդենի հազի մասին:

Նրա խոսքով, Միացյալ Նահանգների նախագահին բժիշկ է ուղեկցում, որը պարբերաբար հետազոտում է ամերիկացի առաջնորդին:

Նա հավելել է, որ մոտ ժամանակներս Բայդենը նախատեսում է լիարժեք բժշկական հետազոտություն անցնել, նաև խոստացել է արդյունքների մասին հայտնել լրագրողներին:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը