copy image url
Ավելին 4 տարի առաջ - 21:34 16-09-2021

Ուիթնի Հյուսթոնի մասնակցությամբ հայտնի «Թիկնապահը» ֆիլմը կվերաէկրանավորվի

Warner Bros կինոընկերությունը որոշել է կրկնել 1992 -ի «Թիկնապահը» ֆիլմը, որտեղ նկարահանվել են Ուիթնի Հյուսթոնը և Քևին Կոստները: Այդ մասին հայտնում է Variety հրատարակությունը:

Թատերագիր Մեթյու Լոպեսը նորից կվերաիմաստավորի հայտնի պատմությունը, իսկ ռիմեյքի պրոդյուսերը կլինի օրիգինալ ֆիլմի սցենարիստ Լոուրենս Կասդանը: Դերասանական կազմը և ֆիլմի հնարավոր թողարկման ամսաթիվը դեռ գաղտնի են պահվում: Առաջին անգամ մարտաֆիլմերով հագեցած մելոդրամայի վերագործարկումը նախատեսվում էր դեռ 2011 թվականին, սակայն այնուհետ նախագիծը կյանքի չկոչվեց:

«Թիկնապահը» ֆիլմին համաշխարհային հռչակ բերեց Հյուսթոնի «I Will Always Love You» սաունդթրեքը, որը երգչուհու կարիերայի գլխավոր երգերից էր: Այն առաջադրվել է «Օսկար» մրցանակի՝ «Լավագույն երգ» անվանակարգում: