copy image url
Ներքին 4 տարի առաջ - 14:35 15-09-2021

Վիճաբանություն, կրակոց՝ «Եռաբլուր»-ի մուտքի մոտ. հայտնաբերվել է կրակված պարկուճ

Երևանում, սեպտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 17։20-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Սեբաստիա փողոցում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի գլխավոր մուտքի մոտ, վիճաբանություն է տեղի ունենում, որի ժամանակ հնչել է կրակոց։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ նշված վայրում դեռևս չպարզված հանգամանքներում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց Toyota մակնիշի ավտոմքեենայի վարորդն ու ուղևորը և Opel մակնիշի ավտոմեքենայի ուղևորը, որի ժամանակ էլ Opel-ի ուղևորը բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել հասարակության նկատմամբ ու իր մոտ եղած գազային ատրճանակով 1 անգամ դեպի օդ կրակոց է արձակել։

Դեպքի վայրում հայտնաբերվել է 1 կրակված պարկուճ։ Մալաթիայի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Opel-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 27-ամյա Լորիս Կ-ին, հանցագործության գործիք հանդիսացող գազային ատրճանակը, ինչպես նաև Toyota մակնիշի ավտոմեքենան, այն վարած վարորդին և ուղևորին հայտնաբերելու ուղղությամբ։

Ոստիկանները օպերատիվ տեղեկություններ են ստացել նաև, որ Toyota-ն վնասել է Opel-ը, որը տեղից տեղ էր տեղափոխում սպիտակ շապիկով արյունոտ քաղաքացու։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ