copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:38 14-09-2021

Լավրովի մտերիմ կինն ունի 1 մլրդ-ի ակտիվներ. «Վաժնիե իստորիի»

«Վաժնիե իստորիի» պարբերականը (Ռուսաստանում ներառված է «օտարերկրյա գործակալների» ԶԼՄ-ների ցուցակում) հրապարակել է հետաքննություն Սվետլանա Պոլյակովա անունով կնոջ մասին: «Վաժնիե իստորիի»-ն պնդում է, որ նրա ընտանիքը ձեռք է բերել ավելի քան 1 միլիարդ ռուբլու ակտիվներ, և նրա հարազատները արտաքին գործերի նախարարությունում սկսել են զբաղեցնել առանցքային պաշտոններ: Նաև պնդում է, որ իրեն «կապում են սերտ հարաբերությունները» Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

Ինչպես գրում է «Վաժնիե իստորիի»-ն, Պոլյակովան «զգալի ազդեցություն ունի Ռուսաստանի ԱԳՆ-ում», ինչպես նաև զբաղվում էր նախարարության հետ կապված բիզնեսով: Պոլյակովան պարգևատրվել է Ռուս Ուղղափառ եկեղեցու շքանշանով՝ որպես Ռուսաստանի ԱԳՆ աշխատակցուհի, սակայն պարզ չէ՝ նա իսկապե՞ս այժմ աշխատում է նախարարությունում և ի՞նչ պաշտոնում:

Այն մասին, որ Պոլյակովան Լավրովի մտերիմն է, պարբերականին, ինչպես այն պնդում է, պատմել են ԱԳՆ-ի հետ կապ ունեցող աղբյուրները: Նրանց խոսքով, Լավրովին նրա հետ կապում են երկար տարիների հարաբերությունները, իսկ ԱԳՆ մի քանի կարևոր պաշտոններում նշանակվել են նրա մտերիմ ծանոթները: Մասնավորապես, բիզնեսի հարցերով նրա նախկին գործընկերը դարձել է ԱԳՆ աշխատակազմի ղեկավարի տեղակալ, իսկ նրա հանգուցյալ եղբոր այրին նույնպես բարձր պաշտոն է ստացել: Աղբյուրի խոսքով, ԱԳՆ մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ, դժգոհ լինելով այն հանգամանքից, որ Պոլյակովայի ծանոթները նշանակվում են նախարարության առանցքային պաշտոններում, ստիպված են եղել ազատվել:

«Վաժնիե իստորիի»-ն նաև գրում է, որ Պոլյակովան Սերգեյ Լավրովի հետ առնվազն երեք անգամ ճանապարհորդել է:

Ամենից շատ դիտված

15:52 Զոհեր և վիրավորներ Ուկրաինայում՝ ռուսական հարվածների հետևանքով
22:16 Մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը
14:53 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները
22:35 Արման Ծառուկյանն աստղային «շաբաշ» է տվել ամուսնացող զույգին
14:38 Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելն ու դրանով հպարտանալը համարվում են «նորմալ»
14:31 Ադրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը. Մարուքյան
17:47 Եթե փակեք Հորմուզի նեղուցը, այլևս երկիր չեք ունենա. Թրամփ
20:44 Լեհաստանին և Ուկրաինային քաղաքական հակամարտության մեջ ներքաշելը ռազմավարական սխալ է․ Տուսկ
08:25 1 զոհ, 11 վիրավոր. Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Գազել»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը
12:21 Չնայած ցավին՝ նրանք չեն հանձնվում. Գոռ Հակոբյանի հրապարակումը հիվանդասենյակից