copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:42 13-09-2021

Բրիթնի Սփիրսը հայտարարել է իր նշանադրության մասին

Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսը և նրա երիտասարդ ընկերը՝ մոդել Սեմ Ասգարին, նշանվել են: Այս մասին փոփ դիվան հայտնել է Instagram-ի իր էջում:

«Ես չեմ կարողանում հավատալ»,- գրել է երգչուհին:

Փեսայի մենեջերը TMZ-ին հայտնել է, որ Ասգարին երգչուհուն առաջարկություն է արել սեպտեմբերի 12-ին. դա տեղի է ունեցել Բրիթնիի տանը:

Forever Diamonds New York ոսկերչական խանութը հրապարակել է նշանադրության մատանու լուսանկարը և շնորհավորել զույգին:

Հաղորդվում է, որ փեսան ինքն է որոշել զարդերի դիզայնը: Պլատինե մատանու ներքին կողմում փորագրված է Lioness (էգ առյուծ) մակագրությունը. դա այն մականունն է, որով Ասգարին դիմում է հարսնացուին:

Ասգարին Instagram-ում նաև տեղադրել է Սփիրսի լուսանկարը՝ մատին մատանի, սակայն հետո լուսանկարը հեռացվել է:

Սփիրսը և Ասգարին միասին են արդեն հինգ տարի: Նրանք ծանոթացել են 2016-ի հոկտեմբերին՝ երգչուհու «Slumber Party» տեսահոլովակի նկարահանման ժամանակ: Սփիրսը Instagram-ում իր հարաբերությունների մասին խոսել է 2017-ի առաջին օրը:

Ամենից շատ դիտված

15:52 Զոհեր և վիրավորներ Ուկրաինայում՝ ռուսական հարվածների հետևանքով
22:16 Մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը
12:55 Ինչու՞ Փաշինյանը «նախկին թալանչիներից» հետ բերած մեծ փողերով գյուղերում հակակարկտային կայաններ չի տեղադրել
13:32 Մարգարիտա Սիմոնյանը Տիգրան Քեոսայանի անվան 14-րդ մրցանակը կհատկացնի ՀՌԳ 32-ամյա մարտիկին
14:53 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները
13:49 Այլևս կանոններ չկան. Մեդվեդևը կոչ է արել հրաժարվել Հաագայի կոնվենցիաներից
22:35 Արման Ծառուկյանն աստղային «շաբաշ» է տվել ամուսնացող զույգին
14:38 Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելն ու դրանով հպարտանալը համարվում են «նորմալ»
14:31 Ադրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը. Մարուքյան
17:47 Եթե փակեք Հորմուզի նեղուցը, այլևս երկիր չեք ունենա. Թրամփ