copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:58 12-09-2021

Թալիբները հայտարարել են, որ դատապարտում են 2001 թ․ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը

Թալիբների ներկայացուցիչ Սուհեյլ Շահինը հայտարարել է, որ «Թալիբանը» դատապարտում է ԱՄՆ -ում սեպտեմբերի 11 -ի ահաբեկչությունները և պատրաստ են համագործակցել նրանց հետ հետաքննության ընթացքում: Այս մասին նա ասել է պակիստանյան Geo TV հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Շահինը հիշել է, որ Աբդուլ Սալամ Զաիֆն այն ժամանակ դեսպան էր Պակիստանում, իսկ ինքը օգնականն էր:

«Մենք մամուլի ասուլիս հրավիրեցինք և դատապարտեցինք այս միջադեպը: Մենք ասացինք, որ միասին կաշխատենք իրական մեղավորների բացահայտման ուղղությամբ», -ասել է թալիբների ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ Թալիբանի կառավարությունը ԱՄՆ-ին առաջարկել է հարցը լուծել երկխոսության միջոցով՝ առանց Աֆղանստան ներխուժելու:

«Բայց նրանք մեզ չլսեցին, ներխուժեցին Աֆղանստան և գրավեցին այն՝ ժամանակակից զենքի կիրառմամբ: Ավելի քան 150 հազար զինվոր ներխուժեցին մեր երկիր: Բայց արդյունքը եղավ այն, ինչ մենք զգուշացրել էինք մոտ 20 տարի առաջ: Ժողովրդի աջակցությամբ մենք նվաճեցինք մեր ազատությունը», - ասել է Շահինը:

Նա նաև հայտարարել է, որ թալիբները, որոնք այդ ժամանակ հանրապետությունում իշխանություն էին, «անակնկալի են եկել» ԱՄՆ-ում «Ալ-Քաիդա»-ի կազմակերպած ահաբեկչական հարձակումներից և նախապես չեն իմացել դրանց մասին:

Ավելի վաղ «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդը հայտարարել էր, որ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի հարձակումներին «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Ուսամա բեն Լադենի մասնակցության մասին ապացույցներ չկան:

2001 թվականի սեպտեմբերի 11-ին «Ալ-Քաիդա» -ի 19 ահաբեկիչներ առեւանգել էին չորս քաղաքացիական ուղեւորատար ինքնաթիռ: Նրանք երկու ինքնաթիռներով խոցել էին Նյու Յորքի Առևտրի համաշխարհային կենտրոնի աշտարակները: Երրորդ ինքնաթիռը խոցել էր Պենտագոնի շենքը: Չորրորդ առեւանգված ինքնաթիռը նույնպես ուղեւորվում էր դեպի Վաշինգտոն, սակայն վթարի է ենթարկվել Փենսիլվանիա նահանգի Շենքսվիլ քաղաքի մոտակայքում: Ահաբեկչությունների արդյունքում, բացի իրենցից՝ ահաբեկիչներից, զոհվել է 2977 տղամարդ, կին եւ երեխա, եւս մի քանի հազարը վիրավորվել են:

Ամենից շատ դիտված

15:52 Զոհեր և վիրավորներ Ուկրաինայում՝ ռուսական հարվածների հետևանքով
12:55 Ինչու՞ Փաշինյանը «նախկին թալանչիներից» հետ բերած մեծ փողերով գյուղերում հակակարկտային կայաններ չի տեղադրել
13:32 Մարգարիտա Սիմոնյանը Տիգրան Քեոսայանի անվան 14-րդ մրցանակը կհատկացնի ՀՌԳ 32-ամյա մարտիկին
14:53 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները
22:16 Մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը
11:51 Հարբած տղամարդը մտել է Տուվայի մանկական ճամբար. կան տուժած երեխաներ
12:43 Իտալիայի վարչապետ Մելոնին կոշտ պատասխան է տվել Թրամփին, ով պնդում էր, թե նա ուզում է նկարվել իր հետ
13:49 Այլևս կանոններ չկան. Մեդվեդևը կոչ է արել հրաժարվել Հաագայի կոնվենցիաներից
14:38 Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելն ու դրանով հպարտանալը համարվում են «նորմալ»
14:31 Ադրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը. Մարուքյան