copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:42 11-09-2021

Ասում են՝ մենք, մեր տարածքը. Գորիսի փոխքաղաքապետը՝ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական ոստիկանական կետի տեղակայման մասին

Եթե 80 կմ շառավիղով ադրբեջանական բնակչություն չկա, ինչի համար է տեղադրված։ Այս մասին հայտնել է Գորիսի փոխքաղաքապետ Կարո Քոչարյանը՝ անդրադառնալով Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Քարահունջ-Որոտան տեղամասում ադրբեջանական ոստիկանական կետի տեղակայմանը։

«Մեր բնակչությունը հայկական է, վաղը, մյուս օրը մեզ կսկսեն ստուգել»,–ասաց նա և նշեց, որ իրենց ոչ մեկը չի զգուշացրել նման ադրբեջանական ոստիկանական կետի տեղակայման համար։

«Ասում են՝ մենք, մեր տարածքը»,–նշեց նա՝ հստակեցնելով, որ ոստիկանական կետը տեղակայված է Կապան– Գորիս ճանապարհի Որոտանի սահմանի ռուսական հենակետի մոտ։

Կարո Քոչարյանը ասաց նաև, որ Հայաստանի իշխանությունից ոչ մի պարզաբանում չեն ստացել և չգիտի, թե ինչ պայմանավորվածություններ կան ադրբեջանական կողմի հետ։ «Շատ մեծ է մտահոգությունը, ոչ թե պարզապես ոստիկանական կետ է, այլ ճանապարհային ոստիկանության կետ է, դա շատ բան է ասում, հետևանքները ուրիշ բաներ կարող են լինել»,–ասաց նա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին

Ձեզ գուցե հետաքրքրի