copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:38 11-09-2021

«Դեսանտ»՝ անտառում. Ռոմանոս Պետրոսյանը պատերազմ է հայտարարել. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանում ապօրինի անտառահատումների դեմ պայքարը հոլիվուդյան մարտաֆիլմ է հիշեցնում՝ բախումներ, հետապնդումներ, ձերբակալություններ, անգամ մարդկային զոհեր։ Հիշեցնենք, որ անտառից փայտանյութով բարձված մեքենան վերջերս չէր ենթարկվել ոստիկանների՝ կանգ առնելու պահանջին, մեքենան գլորվել էր ձորը։ Ոչ վաղ անցյալում Իջևանում իսկական ճակատամարտ էր տեղի ունեցել՝ փայտահատների և իրավապահների միջև։

«Փաստի» տեղեկություններով, անտառահատումների դեմ պայքարը վերջին օրերին առավել սրվել է. շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը «դեսանտ» է իջեցրել Հայաստանի անտառներ և հրահանգել է արգելել որևէ ճյուղի ապօրինի հատումը։ 2021 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից կազմվել է ապօրինի ծառահատման 237ակտ: Տեղերում, իհարկե, հսկայական դիմադրություն կա, հատկապես այն անձինք, ովքեր տարիներ շարունակ անտառանյութի բիզնեսով են զբաղվել, փորձում են դիմադրել, սակայն նախարարը, կարծես թե, մարտական է տրամադրված։ Ի դեպ, մի քանի օր առաջ Դիլիջան քաղաքում անհայտ անձը կամ անձինք հրկիզել են Դիլիջան ազգային պարկի պահպանության ծառայության ղեկավարին ամրակցված ծառայողական մեքենան։

Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Ունենք հիմնավոր կասկածներ, որ կատարվածը պայմանավորված է վերջինիս մասնագիտական գործունեությամբ»։ Մեր տեղեկություններով, նախարարին զեկուցում են անգամ ամենաչնչին խախտման դեպքում. անտառներում իսկական «տրիվոգ» է։ Վերահսկողության նոր մեթոդներ են ներդրվում, ամենուր տոտալ ստուգումներ են։ Թե ինչ զարգացում կունենա այս յուրօրինակ «մարտաֆիլմը», կանդրադառնանք առաջիկայում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում