Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:34 10-09-2021

Ապապրոֆեսիոնալացման հաղթարշավի դրոշակակիրները

Մի հարցազրույցի ժամանակ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն ասել է, որ կրթության համակարգը տասնամյակներ շարունակ ապապրոֆեսիոնալացվել է, եւ կուսակցությունների համար դարձել զուտ մարդկանց աշխատանքի տեղավորելու միջոց: Նա իսկապես իրավացի է:

Բոլորը հիշում են, թե նախկինների ժամանակ ում կանայք, քենիները, հարսներն ու դուստրերն էին դպրոցների տնօրեններ աշխատում, եւ ինչպես էր այդ պաշտոնը ժառանգաբար փոխանցվում, կամ կրթության համակարգում ինչպես էին աշխատանքի տեղավորվում պաշտոնյաների ընտրակեղծարար սիրուհիները: Չենք մոռացել նաեւ, թե ում «տաղանդավոր բալիկներն» էին դառնում «էքստեռնիկներ» եւ դասարանից դասարան «թռչում»:

Կրթության համակարգը, սակայն, միակ ապապրոֆեսիոնալացվածը չէ, եւ այնպես չէ, որ միայն «նախկիններն են մեղավոր»:

Այսօր եւս բոլոր ոլորտներում «թեւածում» են անտեղյակությունն ու դիլետանտությունը, ինչի արդյունքում, դիցուք, մարզպետ է դառնում իշխանության այնպիսի ներկայացուցիչ, որը չի կողմնորոշվում՝ կոկորդիլոսը թռչո՞ւն է, թե կենդանի, կամ ամենաառանցքային երկրներից մեկում՝ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան է նշանակվում վարչապետի անգլերենի ուսուցիչը, իսկ սերիալի դերասանի անհաջող կարիերա արած վարչապետի աներձագը՝ դառնում է ԱԺ պատգամավոր:

Իսկ պետությունը բժշկին քիչ է վճարում, ուսուցչին քիչ է վճարում, հովվին քիչ է վճարում, բոլորին քիչ է վճարում, որ խնայված միջոցներով պատերազմ պարտված իշխանություններին պահի, որ նրանք ամեն ինչ տապալեն, հողեր հանձնեն ու երկրի ներսում ադրբեջանական անցակետեր տեղադրելու «հարց լուծեն»…

Արեգ Արեւյան

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան